Երկար տարիներ Ֆրանսիայում աշխատող բժիշկ Հայկ Վարդանյանն այս տարի դարձյալ Սփյուռքի բժիշկների հետ ժամանել է Հայաստան: Նախորդ տարի կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձը փոխանցելու և հայերին օգնելու նպատակով աշխատանքի էր անցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այս օրերին նա կրկին այստեղ է և նկատում է, որ Հայաստանում մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսի հետ կապված շատ բան է փոխվել։ Armenia Today-ին տված հարցազրույցում նա նշեց, որ այս անգամ կորոնավիրուսային հիվանդության դեպքերն ավելացել են։
«Այցելել եմ Միքայելյան և Նոր Նորք հիվանդանոցներ, և ինձ համար տհաճ նորություն է այն, որ հիվանդանոցներում դատարկ մահճակալներ չկան։ Ցավում եմ, որ հասանք նման իրավիճակի։ Հայաստանում պատվաստումների թիվը շատ ցածր է։ Ցավալի է նաև, որ ժողովրդի մեջ պատվաստումների վերաբերյալ սխալ տեղեկություններ են շրջանառվում։
Բայց այսօր COVID-19-ի դեմ բուժման միակ տարբերակը պատվաստվելն է»,- նշեց բժիշկը։ Հայկ Վարդանյանը ճիշտ որոշում է համարում, որ հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին 14 օրը մեկ պետք է ներկայացնեն ՊՇՌ բացասական թեստ։ Ֆրանսահայ բժշկի կարծիքով՝ այս որոշման միջոցով հնարավոր է կարողանան քաղաքացիներին համոզել պատվաստվել։ «Ֆրանսիայում սկզբից որոշակի մասնագիտությունների տեր մարդկանց էին պարտադիր պատվաստում։
Պատվաստումների դեմ ցույցեր էլ եղան, բայց դրանք շատ չնչին տոկոս են կազմել։ Ֆրանսիայի բժշկական կենտրոնների աշխատողները 100 տոկոսով պատվաստված են։ Մեզ մոտ ավելի խիստ է, աշխատողները պետք է յուրաքանչյուր 72 ժամ մեկ թեստի պատասխան ներկայացնեն, շատերին այդ պատճառով աշխատանքից ազատեցին, մինչև չներկայացրին պատվաստման սերտիֆիկատ»,- ներկայացրեց ֆրանսահայ բժիշկը։ Նա անդրադարձավ նաև Հայաստանում շրջանառվող այն տեղեկություններին, թե պատվաստումն ազդում է վերարտադրողական առողջության վրա։
Հայկ Վարդանյանն այս տեղեկությունները խոհանոցային խոսակցություններ է համարում և պնդում, որ որևէ բժշկական հետազոտություն և ապացույց չկա, որ պատվաստանյութն ազդում է վերարտադրողական առողջության վրա։ Պատվաստումների ցածր մակարդակի հարցում բժիշկը նաև պետության մեղքի բաժինն է տեսնում։ Ասում է՝ առողջապահության նախարարությունը պետք է ճիշտ տեղեկություններով բարձրացնի քաղաքացիների իրազեկվածության մակարդակը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…
Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…
Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ…