Sputnik Արմենիան գրում է.Համացանցը շարունակում է ողողվել մարդկանց «ծերացնող» լուսանկարներով, որոնք շատերին զվարճացնում են ու ստիպում մոռանալ հավելվածի վտանգների մասին:
Վերջին օրերին համացանցում նոր թափ է հավաքում սմարթֆոնների համար նախատեսված FaceApp հավելվածից օգտվողների թիվը։ Facebook և Instagram սոցիալական ցանցերում պարբերաբար հայտնվում են «ծերացած» մարդիկ, որոնց թվում քիչ չեն նաև ճանաչված անձինք: Sputnik Արմենիան մեկտեղել է նրանց և պարզել, թե որքանով է անվտանգ այդ հավելվածը։
Դերասան Անդրանիկ Հարությունյանը «ծերացել» է Instagram-ի իր էջում:
«Ոնց են անցնում տարիները»,- լուսանկարին կից գրել է նա:
https://www.instagram.com/p/Bz5VjrogR6e/?utm_source=ig_web_copy_link
Հավելվածի հերթական բումից հետո որոշ փորձագետներ հիշեցնում են նաև վտանգների մասին։ Նրանց խոսքով` եթե սմարթֆոնում կան լուսանկարներ, որոնք մարդը ցանկանում է պաշտպանել օտարներից, ապա ցանկալի է հրաժարվել FaceApp հավելվածից:
Ավելին՝ armeniasputnik.am

















