Լրահոս 24/7

Վահրամ Դումանյանը ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Վահրամ Դումանյանը շնորհավորել է դեսպանին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման: Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի երկու պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու հարստացմանը:

«Ես մեծապես կարևորում եմ մեր երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահ եմ, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները կնպաստեն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը: Համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը բավականին արդյունավետ և սերտորեն համագործակցում է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ»,- ողջունելով դեսպանին՝ ընդգծել է Վահրամ Դումանյանը:

Նախարարը նշել է, որ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով վերջերս Փարիզ կատարած այցի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար տիկին Ռոզելին Բաշլոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները. ներկայում աշխատանքներ են տարվում համագործակցության փաստաթուղթ մշակելու և ստորագրելու ուղղությամբ:

«Այս առումով ակնկալում եմ նաև Ձեր աջակցությունը, հարգելի՛ տիկին դեսպան, փաստաթուղթը կյանքի կոչելու և համատեղ տարբեր միջոցառումներ իրականացնելու համար: Փարիզում հանդիպել եմ նաև համալսարանական հիվանդանոցների կենտրոնի ղեկավար Մարտին Հիրսչի հետ: Վստահ եմ, որ կենտրոնի հետ մեր համագործակցության շրջանակում հնարավոր կլինի նաև կատարելագործել բժիշկների շարունակական վերապատրաստման գործընթացը»,- շեշտել է նախարարը՝ կարևորելով հոկտեմբերի 13-15-ը Երևանում կայանալիք հայ-ֆրանսիական կրթագիտական առաջին բժշկական համաժողովը, որը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց խնամքի ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ համաժողովը կլինի համագործակցության նոր հարթակ՝ Հայաստանում զարգացնելու բժշկությունը:

Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի, տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ : Հանդիպումների ընթացքում հատկապես կարևորվել են Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցության և Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության գործուղման հարցերը: Վահրամ Դումանյանը փաստել է, որ Հայաստանը պատրաստ է լիարժեք աջակցություն ցուցաբերել առաքելության իրականացմանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն իր հերթին նշել է, որ ցանկացած դիվանագետի համար մեծ պատիվ է Հայաստանում դեսպան լինելը. «Մեր երկու երկրների միջև հարաբերությունները շատ հագեցած օրակարգ ունեն, հետևաբար ես կանեմ հնարավորը՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համագործակցությունն առավել խորացնելու համար»:

Կողմերն անդրադարձել են ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման ծրագրին, որը կնպաստի Հայաստանում ֆրանսերենի զարգացմանը և հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Նախարարն ու դեսպանը քննարկել են նաև Երևանում Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի, ինչպես նաև որպես կրթական և հետազոտական ներդրումային ծրագրեր իրականացնող բուհ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև մշակութային ժառանգության պահպանման, ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, սպորտի ոլորտում հնարավոր համագործակցության և այլ հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

14 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

14 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

14 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

15 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

15 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

15 hours ago