

«2021 թ. ինը ամիսների դեպքում հավաքագրվել է 1 տրիլիոն 137 մլրդ դրամ, և եթե համեմատելու լինենք 2019թ. հունվար-սեպտեմբերի ամիսների հետ, ապա հավաքագրված ավելի գումարը կազմում է 58.1 մլրդ, կամ աճը կազմում է 5.4 տոկոս»,- այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և հավելեց, որ սա ռեկորդ է:
Նրա խոսքով՝ օգոստոս ամսվա տվյալներով, աշխատատեղերը եղել են 642 հազար 292:
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Ռուստամ Բադասյանն ասաց. «Կադրային ջարդ ՊԵԿ-ում չի իրականացվում, իրականացնում ենք սովորական կադրային քաղաքականություն, որը բնական է ցանկացած պետական մարմնի համար: Կադրային քաղաքականության հիմքում դրված է միայն մեկ սկզբունք՝ նախապատվությունը տալիս ենք այնպիսի աշխատակիցների, որոնք ունեն համապատասխան պոտենցիալ և մաքսային, հարկային համակարգում իրենց ցուցաբերել են որպես պրոֆեսիոնալ կադրեր: Եթե ուշադիր լինեք, հիմնական հատվածը համակարգի ներսից է»:
ՊԵԿ նախագահը նշեց, որ ինքը ժամանակին աշխատել է ՊԵԿ նախագահի տեղակալ, և մեծ տարբերություն այն ժամանակվա կադրային փոփոխությունների առնվազն քանակի հետ չի կարող արձանագրել:
Ինչ վերաբերում է աշխատանքից Ռաֆիկ Մաշադյանի ազատմանը, Ռուստամ Բադասյանն ասաց, որ այդ հարցն արդեն պարզաբանվել է և ավելացնելու ոչինչ չունի:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…