Վահագն Դավթյանը հնարավոր է չմասնակցի Աշխարհի Առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության Ֆեդերացիան(ՀՄՖ):
Ֆեդերացիայի ֆեյսբուքյան հրապարակման համաձայն, Հայաստանից մեկնելիս Դավթյանի covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես Հանեդա օդանավակայանում կրկին հանձնել են covid-19-ի թեստ և այնտեղ Դավթյանի թեստը եղել է դրական:
Դավթյանը չունի ոչ մի ախտանշան և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոում:
«Այս պահին ՀՄՖ-ն և Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը բոլոր ջանքերը գործադրում են որպեսզի Դավթյանից ևս մեկ անգամ covid-19-ը թեստ վերցնեն, քանի որ մենք համարում ենք այդ թեստի պատասխանը սխալ, սակայն նրանք դեռ հրաժարվում են կրկին թեստավորել: Այս Աշխարհի Առաջնությունը ոչ պատշաճ կերպով է կազմակերպված»,-ասված է ֆեդերացիայի գրառման մեջ:

















