Գլխավոր
18.07.2019

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Գլեդիս Բերեջիկլյանին

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Գլեդիս Բերեջիկլյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին, ով Հայաստանում է գտնվում մասնավոր այցով:

«Ուրախ և հպարտ ենք Ավստրալիայում Ձեր գործունեությամբ: Այսօր Դուք աշխարհում ամենաազդեցիկ հայ կանանցից մեկն եք և հաճելի է հանդիպելու հնարավորության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Գլեդիս Բերեջիկլյանի գործունեության արդյունքում էլ ավելի կզարգանան Հայաստանի և Ավստրալիայի հարաբերությունները ու կընդլայնվեն փոխադարձ հետաքրքրությունները:

Գլեդիս Բերեջիկլյանը վարչապետին շնորհավորել է Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումների կապակցությամբ և նշել, որ հայրենիքի իրադարձություններին ուշադրությամբ հետևում են նաև Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Նա ընդգծել է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ հանրության շրջանում նկատում է մեծ ոգևորություն և ապագայի նկատմամբ հավատ:

Տիկին Բերեջիկլյանը ներկայացրել է իր գործունեությունը Նոր Հարավային Ուելս նահանգում և պատմել Ավստրալիայի հայ համանքի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ավստրալիայի միջև համագործակցության զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, ՀՀ կառավարության առաջնահերթությունների մասին:

* * *

Տիկին Գլեդիս Բերեջիկլյանը 2019թ. մարտի 23-ին Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով վերընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում: Բերեջիկլյանի մեծ ծնողները Հայոց ցեղասպանությունից փրկված որբեր են եղել:

Նոր Հարավային Ուելսը Ավստրալիայի 8 նահանգներից մեկն է մոտ 8 մլն բնակչությամբ, որից 5 մլն-ից ավելին բնակվում է նահանգի մայրաքաղաք Սիդնեյում։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է մոտ $53 հզ։ Նահանգն ապահովում է Ավստրալիայի տնտեսության 32,7%-ը, թեև բնակչության թվով 5-րդն է։ Տնտեսության 20% գյուղատնտեսությունն է, արտահանում է նաև քարածուխ, ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, Սիդնեյում են կենտրոնացած ավստրալական խոշոր ՏՏ ընկերությունների գրասենյակները:

Լրահոս
Հայաստանի հավաքականի մրցակիցներն աշխարհի առաջնությունում
19:50
Հայաստանի հավաքականի մրցակիցներն աշխարհի առաջնությունում
ԳՈՒՄ-ի շուկայի մսի իրացման կետերը փակվել են․ ՍԱՏՄ
19:34
ԳՈՒՄ-ի շուկայի մսի իրացման կետերը փակվել են․ ՍԱՏՄ
Իլոն Մասկը հայտնել է SpaceX-ի կենտրոնակայանի վայրը
19:20
Իլոն Մասկը հայտնել է SpaceX-ի կենտրոնակայանի վայրը
Գոռ Աբրահամյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
19:00
Գոռ Աբրահամյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
18:38
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
ԵԱՏՄ-ի տրանսպորտային և լոգիստիկ ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում․ Փաշինյան
18:20
ԵԱՏՄ-ի տրանսպորտային և լոգիստիկ ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում․ Փաշինյան
Ադրբեջանում պատրաստվում են «արևմտյան ադրբեջան» ձևավորել, ՀՀ-ում՝ խոզի բուդը «դուխովկի» մեջ տեղավորել.  Աբովյան
18:06
Ադրբեջանում պատրաստվում են «արևմտյան ադրբեջան» ձևավորել, ՀՀ-ում՝ խոզի բուդը «դուխովկի» մեջ տեղավորել. Աբովյան
Թևակոխում ենք թեստավորման փուլ․ Հայրապետյան
17:55
Թևակոխում ենք թեստավորման փուլ․ Հայրապետյան
Ոշում ենք կայացրել զերծ մնալ վերակառուցումների մոտեցումներից. Ավանեսյան
17:42
Ոշում ենք կայացրել զերծ մնալ վերակառուցումների մոտեցումներից. Ավանեսյան
ՆԳ նախարարը անձնակազմին ներկայացրել է կադրային նոր մեթոդաբանությունը
17:21
ՆԳ նախարարը անձնակազմին ներկայացրել է կադրային նոր մեթոդաբանությունը
Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին
16:57
Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին
100 միլիոն դոլարի ներդրում՝ Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրին
16:35
100 միլիոն դոլարի ներդրում՝ Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրին
Կան զոհվածների մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննման ենթակա չեն. Ավանեսյան
16:10
Կան զոհվածների մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննման ենթակա չեն. Ավանեսյան
Սիրիան մտադիր չէ նոր պատերազմի մեջ մտնել Իսրայելի հետ․ Ահմեդ Ալ-Շարաան
15:48
Սիրիան մտադիր չէ նոր պատերազմի մեջ մտնել Իսրայելի հետ․ Ահմեդ Ալ-Շարաան
Վթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան. ՊՆ
15:41
Վթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան. ՊՆ