Խմբագրի ընտրանի
18.10.2021

Իմ երազած Հայաստանի տեսլականում այս անարդարությունն էի փափագում տեսնել վերականգնված

Իմ երազած Հայաստանի տեսլականում այս անարդարությունն էի փափագում տեսնել վերականգնված

Վանոյի մահը՝ տարագրության մեջ, իր շրջապատի, ընկերների, սիրող-կարոտողների ու մատը մատներին չխփածների անձնական ողբերգությունն է։

Ես չգիտեմ, թե ի՞նչ տեխնիկական սահմանափակումներ կարող է ունենալ երկրի առաջին դեմքը մեր ժամանակների ամենահակասական և միևնույն ժամանակ ամենանշանակալի եզակիներից մեկի մահվան առիթով ցավակցելու․․․

Չգիտեմ ու իմանալու դեպքում չեմ էլ ընդունի որևէ սահմանափակում, եթե այդպիսին կա։

Մահացել է Վանո Սիրադեղյանը․․․

2-րդ օրն է՝ թարմացնում եմ իշխանական էլիտայի առաջին յոթնյակի էջերը՝ հստակ ակնկալիքով, որ բացի ափսոսանքի, մեծարման և ցավակցական խոսքերից, կհանդիպեմ Սիրադեղյանին պետական մակարդակով հուղարկավորելու որոշման։

Մինչ այս պահը երկրի առաջին դեմքերը լուռ են, և եթե  2-րդից սկսած ինքնուրույնության ակնկալիքները սին են և ինչպես համոզվեցինք՝ ապարդյուն, կկոնկրետանամ առաջին դեմքի լռության վրա։

2018-ի հեղափոխության շռնդալից  հաջողության գրավականներից էր նաև այն, որ այդ պայքարի հիմքում դրված էր ոչ թե բանալ իշխանափոխություն, այլ անարդարության դեմ պայքար։

Ես հեղափոխությանը միացել եմ Հայաստանում արդարության և հավասարության վակուումը լցնելու համար, և իմ անձնական պատկերացումներով՝ այդ բազմահազար անարդարություններից մեկն էլ Վանո Սիրադեղյանի քրեական գործն էր՝ վերից վար, և վաղվա օրվա իմ երազած Հայաստանի տեսլականում ես նաև այս անարդարությունն էի փափագում տեսնել վերականգնված։

Նիկոլը չցավակցեց Վանոյի մահվան կապակցությամբ։

Նիկոլի չցավակցելուն հետևեց ամբողջ իշխանական ուղղահայացը՝ բացի մի քանիսից։

Ես չեմ կարող իմանալ՝ ներքին ինչ կողմնորոշում ուներ Վանոյի վերադարձի մասին Նիկոլը, բայց ես նրա՝ նախկինում արած քայլերից և արտահայտած դիրքորոշումներից վստահ էի, որ առնվազն կնպաստի օրենքի սահմաններում այս գործընթացը առավելագույնս ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ կազմակերպելուն։

Չհասցրեցինք, հապաղեցինք, ոտներս կախ գցեցինք․․․Մտածեցինք մեր տեղը էդ հարցը կլուծեն, սկսեցինք էդ թեման բարձրացնելուց զգուշանալ ու տարբեր մեսիջներ ստանալ, թե բա կխանգարեք պրոցեսներին․․․․

Ո՞րն էր պրոցեսը, որ ձեր մեջի լուսավորին սարքեք քավության նոխազ ու վարչության անդամ ընտրելով քաղաքական կշիռ ավելացնեք ձեզ, բայց մի ավելորդ հարցազրույց չտաք ու մսներիցդ պոկեք Վանո անունը․․

Հանրահավաքներում հնչեցնեք նրա անունն ու ի պատասխան ծափեր ստանաք, բայց մի ծավալուն անդրադարձ չանեք նրա՝ իր երկրից հեռու, քոչարյանական «արդարադատության» զոհ դարձած կարգավիճակին։ Առաջին նախագահին չեն ներելու զինակցին էսպես անփառունակ կերպով բրախելը, բայց ասելիքս այսօր հիմնադիր նախագահի դիրքորոշումը չէ։

Փաշինյանի էքստրաօրդինար վարքն ու խառնվածքը ինձ հուշում էին, որ եթե նույնիսկ մի կողմ դնենք անձնական ջերմ վերաբերմունքը Վանո Սիրադեղյանի նկատմամբ, զուտ քաղաքական ամբիցիաների տեսանկյունից, երբ ամեն մի աննշան բան կարողանում ես վերածել իրադարձության, երբ չես խորշում առանց դատարանի որոշման ամբիոններից հանցագործներին հանցագործ անվանես, այդ դեպքում ի՞նչը կարող էր քեզ խանգարել այս չափազանց նուրբ պահին, թքած ունենալով քոչարյանական և մացոյական չարդարադատության վրա, ցավակցել անվանի գրողի, հզոր պետական և քաղաքական գործչի մահվան կապակցությամբ՝ առանց ներքաղաքական զգուշավորության։

Ինձ համար, որպես ՀՀ ռոմանտիկ քաղաքացի, քաղաքականությամբ հետաքրքրվելու կայծը Վանոն տվեց 1998-99 թվականներին, քանզի շատ երիտասարդ տարիքում նրա մոտ աշխատելու բախտ եմ ունեցել։

Այսօր նույն Վանոն իր մահվան բոթով և այս համընդհանուր անադեկվատ վերաբերմունքով իմ մեջ սպանեց քաղաքականության մեջ բարոյականություն փնտրելու վերջին հույսը։

Հանգչիր խաղաղությամբ, ՄԵՐ ՎԱՆՈ․․

Է․ Բաբայան

Լրահոս
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
16:58
Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
16:49
Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
16:39
Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
16:03
Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան