Լրահոս 24/7

Իջևանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացման փորձի հերթական դեպքն են բացահայտել

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացման փորձի հերթական դեպքն են բացահայտել։ Ժամը 15.30-ի սահմաններում քրեական հետախույզներն Իջևանի Երևանյան փողոցից, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Պառավաքար գյուղի 31-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն բուսական զանգված: Ավելի ուշ ոստիկանները թղթե փաթեթով նմանատիպ բուսական զանգված են հայտնաբերել նաև բերման ենթարկվածի մեքենայում: Ըստ 31-ամյա տղամարդու՝ հայտնաբերված թմրամիջոցը պատկանում է իրեն, մշակումն արգելված կանեփն աճեցրել ու պատրաստել էր իր օգտագործելու համար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հայտնաբերված թմրամիջոցի մի մասը նա պատրաստվում էր փոխանցել Գուգարք գյուղի մի բնակչի: Բացի այդ, հոկտեմբերի 11-ին հիշյալ տղամարդու կողմից օգտագործվող, սակայն հորեղբորը պատկանող անասնագոմից հայտնաբերվել է կիսաչոր և չոր կանեփի 6 բույս:

Նշանակվել են դատաքիմյական և տոքսիկաքիմյական փորձաքննություններ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թիվ 1

Recent Posts

Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…

13 minutes ago

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…

16 minutes ago

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

33 minutes ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

54 minutes ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

1 hour ago

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

18 hours ago