Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ավտոճանապարհին շաբաթներ առաջ ձերբակալված իրանցի 2 վարորդներին:
Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ձերբակալված Իրանի քաղաքացիներ Բարզեգար Հախի Ջաֆար Գազանֆարը և Նորուզի Շահրուդ Հեյդարը այսօր առավոտյան վերադարձվել են հայրենիք:
Ըստ մաքսային պետական կոմիտեի, «այս քայլը հիմնված է հումանիզմի սկզբունքների վրա և ադրբեջանական կողմի բարի կամքի դրսևորում է»:
Հիշեցնենք, հենց 2 վարորդների ձերբակալության փաստն էր պատճառ դարձել Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության:
2 վարորդներն իրանական բեռնատարներով վառելիք էին տեղափոխում դեպի Ստեփանակերտ:
Այս միջադեպից մեկ օր անց հայնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները հրահանգել են դադարեցնել Ստեփանակերտ ուղևորվող իրանական բեռնատարների մուտքը և յուրաքանչյուր վարորդից պահանջել ավելի քան 100 դոլարի հարկ ու տուրք փոխադրման համար:

















