Հուլիսի 19-ին ԵՄ աջակցությամբ շահագործման է հանձնվել Ամասիայի բրդի գործարանը, որը ստեղծվել է «ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում:
Ամասիայի բրդի գործարանի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են և բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը:
«Այսօր Ամասիայի բրդի վերամշակման գործարանի գործարկմամբ ուրախ ենք նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, կանանց տնտեսական ակտիվությանը և Շիրակի մարզի տնտեսական աճի զարգացմանը: Շիրակի մարզը Լոռու և Տավուշի մարզերի հետ այժմ գտնվում են ԵՄ-Հայաստան համագործակցության ուշադրության կենտրոնում: Շնորհակալ ենք մեր գործընկերներ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությանը, Ամասիայի համայնքապետարանին, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամին և Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատին մեր ուշադրությունը Ամասիայի բրդի արժեշղթայի մրցակցային առավելությանը սևեռելու համար: Ուրախ կլինենք առաջիկա տարիներին Ամասիայում տեսնել կարպետագործության, գորգագործության և գործվածքների արտադրության ծաղկումը», – նշել է դեսպան Սվիտալսկին իր ելույթում:
Միջոցառման հյուրերը բացման հանդիսավոր արարողությունից հետո շրջել են գործարանի տարածքում, ծանոթացել գործարանի աշխատանքներին և սարքավորումներին, զրուցել աշխատակիցների հետ։
Ամասիայի և հարակից 8 բնակավայրերի ոչխարի բուրդն ունի մոտ 16 գունային երանգ, ինչը նպատակահարմար է կարպետագործության, գորգագործության և գործվածքի արտադրության համար։ Գործարանում նախատեսվում է տարեկան մինչեւ 25 տոննա արտադրական ծավալ:
Գործողությունների ամփոփ նկարագիր
Ծրագիրն ուղղված է զարգացնելու բրդի արտադրությունը՝ ստեղծելով հնարավորություն ոչխարաբուծությունից մինչև բրդյա թելի և ապրանքների արտադրության առաջխաղացման համար։ Ամասիա համայնքում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի և գործընկերների համատեղ ջանքերով կհիմնադրվի բրդի մշակման արտադրամաս։ Ծրագրիը կնպաստի զարգացնելու 14 տեղական ՓՄՁ-ների կարողությունները և մարզում ստեղծելու 60 կայուն աշխատատեղ։ ՓՄՁ-ները և բրդի արտադրամասը կմիավորվեն՝ հիմնելով մարզային ասոցիացիա, որը կնպաստի անդամների միջև արդյունավետ բիզնես հարաբերությունների ամրապնդմանը և ապրանքների վաճառքի խթանմանը։ Ծրագիրը կնպաստի որակյալ բրդյա թելերի և ապրանքների արտադրությանը: Իրականացվող աշխատանքի հիմքում կդրվի տեղական փորձը: Ստեղծվող ապրանքները կհամապատասխանեցվեն տեղական և միջազգային շուկայի պահանջներին։ Նախաձեռնությունը անմիջականորեն կնպաստի կանանց սոցիալ տնտեսական հզորացմանը՝ ապահովելով նոր աշխատատեղեր և նոր հմտությունների ձեռքբերում գյուղական բնակիչների համար, ովքեր ավանդաբեր ներգրավված են և տարիների փորձառություն ունեն արհեստների բնագավառում:
Տևողությունը՝ 01.03.2018 – 28.02.2020 (24 ամիս)
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 549, 819.00 եվրո
ԵՄ ներդրումը՝ 335,000.00 եվրո
Վայրը՝ Շիրակի մարզ
Իրականացնող գործընկերներ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ, գործընկերներ՝ «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատ, Ամասիայի համայնքապետարան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին ԱՄՆ…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանական ամբիոնից հրապարակեց 2010-2012 թվականին նկարահանված մի տեսանյութ ԱՄՆ-ի՝…
Ջեյ Դի Վենսն հայտարարել է, որ Թրամփը ձգտում է «վերաբալանսավորել համաշխարհային առևտուրը»՝ միաժամանակ հայտարարելով ԱՄՆ-Հնդկաստան…
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ներկա կլինի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերջին հրաժեշտի արարողությանը. այս…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Քվինը հանդիպել է Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու…