

Իրանից Հայաստան է եկել առևտրի ոլորտում մասնագիտացած երկու պատվիրակություն՝ ուսումնասիրելու Իրան-Հայաստան առևտրային համագործակցության խոչընդոտները և երկու երկրների միջև արտահանման հնարավորությունները: Այդ մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրային կցորդի հայտարարությունը:
Ըստ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության հաղորդագրության՝ Իրանի դեսպանատան առևտրի կցորդ Աքբար Գոդարին հայտնել է, որ նշված այցի ընթացքում պոլիմերի և պլաստմասսայի արտադրության ոլորտի գործարարների պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի հետ՝ աշխարհաքաղաքական խնդիրները, հայկական շուկայի կարևորությունը, օրենքներն ու կանոնակարգերը, ինչպես նաև` համատեղ արտադրությանը առնչվող հարցերը քննարկելու համար:
«Հանդիպման ընթացքում իրանցի գործարարները խնդրել են Իրանում ցուցահանդեսների կազմակերպման ժամանակ, ներկայացուցչությունների հետ միասին, գործուղել նաև առևտրային պատվիրակություններ: Որոշվել է այդ հարցը քննարկել կորոնավիրուսային սահմանափակումների վերացումից հետո», – ասել է Աքբար Գոդարին:
Իսկ Հայաստան-Իրան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը իրանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև առևտրի զարգացման և արտահանման ու առևտրի ոլորտներում առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը:
Հերվիկ Յարիջանյանի տեղեկություններով՝ հայ-իրանական առևտրաշրջանառության ծավալները վերջին տարիներին հասնում են 500 մլն ԱՄՆ դոլարի:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…