Լրահոս 24/7

Մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսային հիվանդության բուժօգնության կազմակերպմանը ծանոթանալու այցելությունների մասին հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը․

«Մարզային այցելությունների շրջանակներում այսօր եղել եմ Հրազդանի և Վանաձորի բժշկական կենտրոններում՝ ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդության բուժօգնության կազմակերպմանը։ Երկու ԲԿ-ների տնօրենների հետ խոսել եմ ծանրաբեռնվածության, առաջացած խնդիրների և դրանց լուծումների մասին։

Այս ԲԿ-ների օրինակով կարող ենք փաստել, որ հանրապետության բժշկական կենտրոնները, որոնք սպասարկում են քովիդով պացիենտներին, աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով և մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում։

Քիչ չեն նաև մեր այն հայրենակիցները, որոնք հնարավորություն չունեն հոսպիտալացվելու և տանը սպասում են իրենց հերթին։ Մեր հայրենակիցներին ևս մեկ անգամ կոչ եմ անում պատվաստվել, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք կոտրել վարակի շղթան, ինչպես նաև՝ հոսպիտալացվելու անհրաժեշտություն չառաջանա։

Պատվաստմանը զուգահեռ ուզում եմ կրկին հիշեցնել հակահամաճարակային կանոնները՝ ձեռքերը հաճախակի լվանալ կամ ախտահանել, պահել սոցիալական հեռավորություն և հանրային փակ տարածքներում դիմակ կրել»։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

9 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago