Հասարակություն

Օգնեք «սպիտակ բանակ»-ին. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը դիմել է Հայաստանում ապրող բոլոր կանանց՝ խնդրելով օգնել բժիշկներին, հորդորել ընտանիքներում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները:

Մուրադյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետությունում աշխատող շուրջ 1,202,800 առողջապահության նախարարներին՝ կանանց․․․

Հարգելի՛ կանայք, որոշեցի դիմել յուրաքանչյուրիդ խնդրանքով․․․ միշտ ունեցել եմ տեսակետ, որ յուրաքանչյուր տան առողջապահության նախարարը հենց կինն է, որի հոգատար ձեռքերում է ընտանիքի առողջության պահպանումը։

Այսօր, մենք՝ բուժաշխատողներս, ունենք ձեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքը։ Գիտենք բոլորս, որ ձեր դերը մեծ է բոլոր ասպարեզներում և հատկապես առողջապահական և բժշկագիտության ոլորտում։

Խնդրում եմ, օգնեք Սպիտակ Բանակին, հորդորեք ձեր ընտանիքի անդամներին խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և թույլ մի տվեք ոչ մասնագիտական կարծիքները՝ պատվաստաումների վերաբերյալ, մուտք գործեն ձեր ընտանիքներ։ Պահպանեք ձեր օջախները տգիտությունից, անառիկ ու առողջ պահեք ձեր ամրոցները և թույլ մի տվեք, որ ստվերը խամրեցնի լույսը․․․

Առաջարկում եմ ձեզ, միացեք բժիշկների պայքարին և բացատրեք ձեր ընտանիքի անդամներին, որ այս պահին Сovid 19-ի դեմ կարող ենք պայքարել միայն պատվաստման միջոցով՝ հավատացեք, այս պահին, այլ զենք պարզապես ՉՈՒՆԵՆՔ։

Ես վստահ եմ, որ եթե դուք միանաք մեզ՝ բժիշկներիս, և սկսենք կռվել միասին հաստատ կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին։

Հիշեք, Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, հանուն մեր առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի համար,հանուն ձեր երեխաների առողջ ապագայի համար, հանուն ձեր սիրելի տղամարդկանց համար․․․, հավատացեք դա բխում է բոլորիս շահերից։

Եվս մեկ անձնական խնդրանք, ձեր ընտանիքի անդամներին սովորեցրեք հարգել գիշեր ցերեկ անտրտունջ աշխատող Բուժաշխատողների գործը․․․

Շնորհակալ կլինեմ, եթե չանտեսեք խնդրանքս․․․

Հ․Գ․ Հայաստանում, 2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ, հաշվառված է 20-տարեկանից բարձր 1,202,800 իգական սեռի ներկայացուցիչ»։

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…

3 minutes ago

Կուրսկի մարզում ավարտին է հասցվում հակառակորդի ջախջախումը. Պուտին

Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…

26 minutes ago

Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Բայրամով

Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ…

40 minutes ago

Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի ներքո. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…

43 minutes ago

Թրամփն ու Պուտինը վստահում են միմյանց. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը…

60 minutes ago

Եկամուտների հայտարարագիր է լրացրել արդեն 12 հազար քաղաքացի. ՊԵԿ նախագահ

Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այս մասին…

1 hour ago