Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ, փաստաբան Բերք Աջարը հաղթահարել է բոլոր քննությունները և իրավունք ստացել դառնալ վարչական շրջանի ղեկավար (քայմաքամ)։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո մեծությամբ 2-րդ վարչատարածքային միավորի՝ շրջանի (իլչե) ղեկավարն է, որը գործում է նահանգապետի ենթակայության տակ։
Սպասվում է, որ նա առաջիկայում կստանձնի համապատասխան պաշտոնը։ Այս մասին հայտնում է Թուրքիայում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթը։
1995 թվականին Ստամբուլում ծնված Բերք Աջարը կրթություն է ստացել Սահակյան-Նունյան հայկական միջնակարգ դպրոցում և «Ըշըք» լիցեում։ 2020-ին ավարտել է Ստամբուլի Բիլգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։
Այսպիսով պոլսահայ փաստաբան Բերք Աջարը Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում կլինի առաջին հայը, որը կզբաղեցնի նման պաշտոն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…