ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ Հայաստանի տարածքում չեն կարող լինել օտար զինված ուժեր: Քոչարյանն այս մասին վստահեցրեց՝ անդրադառնալով հարցին, թե քարտեզներով դեմարկացիայի, դելիմիտացիայի արդյունքում ադրբեջանական ուժերը ո՞ր տարածքներից են դուրս գալու:
Նա հորդորեց նախ չշտապել՝ շեշտելով, որ այդ հարցը սիրում է համբերություն ու շատ հստակ գործընթաց:
Անդրադառնալով ավելի կոնկրետ հարցի, թե ադրբեջանցիները դուրս գալո՞ւն են, օրինակ, Սև լճի տարածքից՝ Քոչարյանն ասաց. «Ես կարող եմ մի բան պնդել, որ այն, ինչ մերն է, այնտեղ օտար Զինված ուժեր չեն կարող լինել»:
Պատգամավորն անդրադարձավ նաև նախորդ օրը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ԳՇ պետի տեղակալ Սերգեյ Իստրակովի հանդիպմանը: «Շատ լավ է, որ այդ հանդիպումները կան, և դրանք շարունակական են: Դրանք շարունակական են այն պարզ պատճառով, որ մեր ռազմավարական գործընկերոջ հետ մենք քննարկելու դեռ շատ բաներ ունենք»,- ասաց Քոչարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…
Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…
Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը…
Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այս մասին…