

Թիվ 1 ստուդիայում հյուրընկալվել է Հանուն Հանրապետության կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը։ Զրույցի ընթացքում պարոն Բաբաջանյանը նշեց, որ մենք պետք է մեր արևմտյան գործընկերների հետ ձևակերպենք մեր ակնկալիքը, և սահմանենք՝ որոնք են մեր կարմիր գծերը Արցախի և ՀՀ անվտանգության հարցում։
Չունենք Իրանի հետ հստակ մշակված քաղաքականություն, ռազմավարություն և սա ամենամեծ խնդիրն է։ Կարելի է ունենալ թերի, կարելի է ունենալ չմշակված, բայց քաղաքականության չգոյությունը սպառնալիք է։ Այնուհետև հավելեց, մենք պիտի ժամ առաջ փորձենք Ռուսաստանի, ԵԱՀԿ-ի նաև Մինսկի խմբի ջանքերի համատեղում իրականացնել այս ուղղությամբ, որպեսզի այն փաստաթուղթը, որը մեզ կառաջարկվի առաջիկայում ստորագրելու, հնարավորինս ռիսկերը նվազեցված լինեն և մաքսիմալ մենք կարողանանք դրանցում հայկական շահը առաջ տանել։
Մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունը չի նվազել Հայաստանի նկատմամբ, ընդհակառակը, ավելի ու ավելի են բացվել աշխարհի հետ հարաբերվելու մեր հնարավորությունները, բայց, միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք կաշկանդվածությունը Ռուսաստանից, Ռուսաստանի ճնշումներից․ տեսնում ենք, որ երկրի անվտանգության հարցերում ամբողջությամբ կախված ենք բացառապես Ռուսաստանի կամքից, և սա էապես նվազեցնում է Հայաստանի իշխանությունների և Հայաստանի մեր մյուս գործընկերների հետ հարաբերվելու հնարավորությունները։
Անդրադառնալով փողոցային պայքարի շրջանակներին պարոն Բաբաջանյանը նշեց՝ տպավորություն կա, որ փողոցային պայքարի դուրս եկած շրջանակների և այդ եռակողմ ձևաչափով փաստաթղթի ստորագրությունը կազմակերպողների միջև ընդհանուր օրակարգ կա։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…