Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում իր պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցում էին հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ և նահանգային ու քաղաքային ընտրված պաշտոնյաներ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, որպես միջոցառման համակազմակերպիչներ, ինչպես նաև որոշ պաշտոնատար անձինք ողջունել են պետական նախարարի այցը և կարևորել համայնքի հետ անկեղծ ու բաց շփումները:
Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Լոս Անջելեսի հայության ներդրումը Արցախի վերականգնման ու զարգացման գործում՝ միաժամանակ ներկայացնելով առկա կարիքներից բխող կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերն Արցախում: Դրանից առաջ պետական նախարարը հյուրընկալվել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանի կողմից և մտքեր փոխանակել սփյուռքի ներգրավվածության մակարդակի բարձրացման շուրջ:
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարել է Հարավային Կովկասի իրավիճակին։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ունեցած…
Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։…
Գյումրիի համայնքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի գրառումը․ «Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, կիսում եմ ձեր անհանգստությունը,…
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպում կունենա Թուրքիայի արտաքին գործերի…