ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Իշխան Սաղաթելյանի հրապարակած տեսանյութին, որում փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է հայտնում վարչապետի հետ 44-օրյա պատերազմի օրերի հանդիպումներից։ Վահագն Ալեքսանյանը գրել է․
«ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը փաստորեն տառ առ տառ հաստատում է վարչապետի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրածը նոյեմբերի 19-ի՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման մասով։
Ասում է ՝ վարչապետն ասաց, որ կա տարբերակ 5+2-ով կամ լավրովյան պլանով պատերազմը կանգնեցնելու, ես էլ ասեցի դու փաստորեն մեզ աղետի առաջ ես բերել ու ուզում ես կապիտուլյացիա ստորագրես, գոնե կարգավիճակի հարց էլ չկա՞։
Շարունակում է՝ Շարմազանովն էլ մի կարևոր բան ասաց, ասաց, որ մենք քեզ ժառանգություն ենք թողել 12500 քմ Արցախ, դու ինչ կթողնես քո հաջորդին, դա կտեսնենք։
Սա պատմում է նույն մարդը, ում դաշինքի անդամները արդեն չորս ամիս է ԱԺ-ում վարչապետին մեղադրում են հոկտեմբերի 19-ի զինադադարի հնարավորությունը չընդունելու համար։
Մի մարդ, ով իր խոսքով՝ ամբողջությամբ և կատարելապես այդ պահին գիտակցում էր իրավիճակի օրհասականությունը։
Նույն մարդը հանդիպումից անմիջապես հետո, ի դեպ, Էդուարդ Շարմազանովի հետ լայվ է մտել, և իր ու ՀՀԿ-ի անունից մերժել առանց կարգավիճակի ցանկացած լուծում, ասել, որ զիջումները տանում են կործանման՝ իմանալով, որ ճակատում վիճակը օրհասական է, չկասկածելով, որ Ադրբեջանը կարող է պայմաններ ավելացնել և դրանով իսկ սաբոտաժի ենթարկել հնարավոր զինադադարը։ Դա արել է շատ հստակ մոտիվով, հենց նույն մոտիվով, որով ԶՈՒ-ին կանչում էին Երևանի հրապարակ, որովհետև հենց այդ միայն մոտիվն է նրանց շարժիչ ուժը։
Հ․Գ․ Անհնար էր չնկատել Սաղաթելյանի հետևյալ շեդևրը․ «Ասել եմ բառացի հետևյալը՝ ժողովուրդը Ձեր հետ ա, բանակը Մեր հետ ա»»։
NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կըդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, որի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է…