Լրահոս 24/7

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համաձայնագիր չի կնքվել․ Գարեգին Մելքոնյան

«ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը ոչ միայն չի կնքվել ու չի կիրառվում, այլև դրա շուրջ բանակցությունները նույնիսկ չեն սկսվել և չկա էլ հրապարակում, թե դրա բանակցությունները երբ կարող են սկսվել»,-այդ մասին Երևանի մամուլի ակումբի կազմակերպած սեմինարի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ վիզաների ազատականցման պրոցեսը սկսելու համար  կան որոշակի ֆորմալ և չերևացող նյուանսներ։ «Ֆորմալը դա «Ռեադմիսայի» համաձայնագրերի նորմալ փաթեթ ունենալն է, որովհետև վիզաների ազատականացումն ասում է՝ առանց վիզա կարող ես գալ, բայց որպեսզի Եվրոպան քեզ ընդունի, ուզում է հանգիստ լինել, որ եթե որևէ մեկը դա չարաշահելու է, վերածելու է անօրինական միգրացիայի, ինքը գործիք ունենալու է, որ այդ մարդկաց հետ ուղարկի»,-նշեց նախկին փոխնախարարը։ 

Նրա խոսքով՝ եթե «Ռեադմիսիայի» համաձայնագիրը դոփում է տեղում, վիզաների ազատականացման մասով ունենում ենք խոչընդոտ, խրթին ճանապարհ՝ առաջ գնալու։ «Չեմ կարծում՝ Վրաստանը կամ Ուկրաինան կամ Մոլդովան այդ տեսանկյունից էապես ավելի բարվոք դիրքերում էին։ Ժամանակին ասում էին՝ մենք մի տարվա ընթացքում դա հաստատ անելու ենք, կիրառելու ենք։ Հիմա նույնիսկ հրապարակված չէ, թե որ ժամկետում է հնարավոր սկսել բանակցությունները։ Այսինքն՝ այս տեմպերով երկու-երեք տարի չի լինելու էդպիսի բան։ Ես ընդամենը արձանագրում եմ, որ տեսանելի նման պրոցես չկա»,-եզրափակեց Գարեգին Մելքոնյանը։

Թիվ 1

Recent Posts

9 ամիս տիեզերքում մնալուց հետո վերադարձել են Երկիր

NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…

10 minutes ago

Գևորգ Պապոյանը կգործուղվի Մոսկվա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…

24 minutes ago

Ուկրաինան կընդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկը․ Զելենսկի

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կըդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, որի…

51 minutes ago

Ուկրաինացիները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…

1 hour ago

Տրամաբանորեն, համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…

1 hour ago

ՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է…

2 hours ago