Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին հարցրեց, թե հասարակական կարգի պահպանություն, անվտանգության ապահովում, հանցագործությունների դեմ պայքար վարույթում առկա քրեական գործերի թիվը 20, 21 22 թվականներին նշված է 33 653, 34 600, 35 600, իսկ բացահայտված հանցագործությունների թիվը՝ 17 806, 17 900 և ենթադրաբար 22 թվականի համար 18 000, այստեղից ենթադրո՞ւմ են, որ մոտավորապես 55 տոկոս բացահայտված վերջնաարդյունքն ապահովել են, թե՞ ոչ։
Ի պատասխան Արա Ֆիդանյանն ասաց, որ իրենք բացահայտումների առումով, այո՛, աճ արձանագրում են, նաև եթե համեմատություն են կատարում 2020 թվականի հետ և ընթացիկ 2021-ի հետ, ապա 2020 թվականին բացահայտման թիվը կազմում էր 55,5 տասնորդական տոկոս, իսկ 21 թվականին 57, 8 տասնորդական տոկոս։
«Նախատեսում ենք, որ հետզհետե պետք է ավելացնենք բացահայտումների թվի աճը։ Այդ թվում նաև ցավով արձանագրում ենք, որ ունենք աճ՝ կատարված հանցագործությունների առումով, իր տարբեր պատճառներով»,-ասաց Արա Ֆիդանյանը։
Պատգամավորը հետաքրքրվեց նաև ոստիկանության կողմից դատարաններ բերված հայցերի թվի քանակով, նշելով, որ բավարարվածների քանակը մոտ 20 տոկոս է և ինչ հայցեր են դրանք։
«Երկրորդ հարցի մասով փոխոստիկանապետը նշեց, որ դա նախորդ տարի դիմակների կրման ռեժիմի հետ էր պայմանավորված, որտեղ որոշակի խնդիրներ առաջացել են պայմանավորված այն հանգամանքով, որ սկզբնական շրջանում վարչական ակտերի հետ կապված մի փոքր խնդիր կար, որոնք հետագայում արդեն կարգավորվեցին»,-ասաց Արա Ֆիդանյանը։
NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կըդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, որի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է…