Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.15-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 46-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքն ստացել է ավտոտնակում աշխատելու ընթացքում բարձրությունից մետաղյա ամրանի վրա ընկնելու հետևանքով: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների համատեղ միջոցառումների շնորհիվ նախ պարզվել է, որ տղամարդու հայտնածն իրականության հետ կապ չուներ. նրան դանակահարել էին: Այդ օրը ռեստորանում ծննդյան արարողություն էր, որի ժամանակ մասնակիցները բջջային հեռախոսով նկարել էին իրար: Հենց այդ հարցի շուրջ էլ ծագել էր վիճաբանություն, որը շարունակվել էր ռեստորանի դիմաց, որտեղ էլ տղամարդը դանակահարվել էր։
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 28-ին 37-ամյա կասկածվողը ներկայացել է բաժին, խոստովանել ու ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…