Բուժաշխատաողների աշխատավարձի վերանայման ֆոնդը կառավարության ծրագրում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով մի քանի օր առաջ շտապ օգնության վարորդների կողմից իրականացված ակցիային, ըստ որի՝ վարորդները պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձը:
Շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդները նոյեմբերի 2-ին բողոքի ակցիա էին իրականացնում։ Պատճառը ցածր աշխատավարձն է և ծանր գրաֆիկով աշխատանքը։ Ըստ նրանց՝ օրական 30-40 կանչ են անում, իսկ աշխատավարձը չի բարձրանում։ Ծանր աշխատանքի հետևանքով ժամանակ չեն ունենում անգամ սնվելու:
«Աշխատավարձը ցածր է, ես օրը ստանում եմ 11 հազար 700 դրամ։ Առավոտից իրիկուն կանչի ենք գնում, ոչ մի րոպե չենք կարողանում հանգստանալ։ Կորոնավիրուսի պատճառով կանչերի թիվը շատացել է, ամեն րոպե կանչի ենք գնում-գալիս։ Հիմա եկել ենք, չենք կարողանում էս աշխատավարձով մեր ընտանիքները պահենք»,- ասել էր վարորդներից մեկը։
Ավանեսյանը նշեց՝ մի քանի վարորդների կողմից է, իրականացվել այդ ակցիան, իսկ շտապ օգնության ծառայության վերաբերյալ հարցերը քաղաքապետարանի և նախարարության ուշադրության ներքո է: «Մենք համակ ուշադրությամբ լսում ենք մեր աշխատակիցների բոլոր բարձցրացված խնդիրները, որ հասկանանք, թե ինչ լուծումներ գտնենք ու վերանայենք բուժաշխատողների աշխատավարձի ֆոնդը, դա արդեն կառավարության ծրագրում է»,- ասաց նա:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…