Լրահոս 24/7

Որոշ բժիշկներ ազատվել են աշխատանքից հակապատվասումային քարոզ իրականացնելու համար․ Ա․ Ավանեսյան

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ասուլիսի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հակապատվաստումային քարոզ իրականացնող բժիշկները շատ չեն, ուղղակի ակտիվ են։ «Նրանք օր ու գիշեր զբաղված են այս վնասարարությամբ։ Մոնիթորինգ ենք իրականացնում և փորձում ենք բժշկական կենտրոնների, առաջնային օղակի հետ աշխատանք տանել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք բժիշկն իրավունք ունի զբաղեցնել մի պաշտոն, որին լրիվ հակառակ ուղղությամբ է իր հանրային խոսքը կառուցել։

Մեր կարծիքով, շատ կարևոր ինստիտուտ է բժիշկների լիցենզավորման ինստիտուտը, որը պետք է լիներ այն գործիքը, որ բժիշկը չի կարող հակագիտական, հակապատվաստումային քարոզ իրականացնել և բժիշկների լիցենզավորման ինստիտուտի հետ կապված լուրջ պլաններ ունենք, որը ընդգրկված է նաև Կառավարության ծրագրի մեջ։

Պատրաստվում ենք առաջիկայում լայնածավալ քննարկումներ, նախապատրաստական աշխատանքներ տանել և երբ ունենանք այդ ինստիտուտը, չի կարողանա բժիշկը իր լիցենզիան պահպանել, եթե նման գործունեությամբ է զբաղվում», – ասաց Անահիտ Ավանեսյանը և հավելեց, որ կոնկրետ բժշկական կենտրոններ, հենվելով իրենց էթիկայի հանձնաժողովների կամ խորհուրդների վրա, որոշ բժիշկների աշխատանքից ազատվել են նման վարքագիծ դրսևորելու համար։

Ավանեսյանը նշեց նաև, որ թե՛ հիվանդացության, թե՛ մահացության առումով ունենք միջին տարիքի նվազում։ Դելտա շտամը ավելի ագրեսիվ վարքագիծ ունի թե՛ երիտասարդացման, թե՛ հիվանդության ծանրացման առումով։

Թիվ 1

Recent Posts

ՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է…

5 minutes ago

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

14 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

15 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

16 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

16 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

16 hours ago