

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հստակորեն արտահայտել է Վաշինգտոնի մտահոգությունը Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրան խնդրել են մեկնաբանել մամուլում տարածվող տեղեկությունները, թե Թուրքիան S-400 համակարգերը տեղափոխել է Ինջիրլիքի ավիաբազա, որտեղ տեղակայած են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ուժերը։
«Մենք բավականին հստակ ուրվագծել ենք մեր դիրքորոշումը S-400-ների և Թուրքիայի հետ կապված։ Նախագահ Բայդենը Հռոմում վերահաստատել է մեր գործընկերությունը պաշտպանության ոլորտում և Թուրքիայի կարևորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր։ Սակայն հանդիպմանը նախագահը նաև նշել է Թուրքիայում ռուսական ЗРС S-400-ների առկայության շուրջ մտահոգության մասին։ Մենք շատ հստակ արտահայտել ենք մեր մտահոգությունն այդ համակարգերի հետ կապված, հստակ նշել ենք դրա հետևանքները, այդ թվում՝ F-35 կործանիչների համատեքստում»,- ասել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը։
Նա, սակայն, հստակ չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք Թուրքիան S-400 համակարգերը տեղափոխել է Ինջիրլիքի ավիաբազա կամ ի՞նչ տեղեկությունների է տիրապետում ԱՄՆ-ն այդ հարցով։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…