

Կորոնամիֆային տեղեկատվական հոսքերի շրջանում լրագրողների գրագետ աշխատանքն օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Այս մասին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում և խնդրանքով դիմել զանգվածային լրատվական միջոցների բոլոր ղեկավարներին:
Գրառման մեջ ասված է.
«Խնդրանքով դիմում եմ զանգվածային լրատվական միջոցների բոլոր ղեկավարներին․
Հարգելի և սիրելի լրագրողներ, առնվազն 7 ամիս Հայաստանում սկսվել է պատվաստման գործընթացը, և մենք՝ բուժաշխատողներս, ցավոք, դեռ կարողացել ենք հասարակության 12%-ին բացատրել, որ ներկա պահին չունենք այլընտրանք՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը։
Ես գիտեմ, որ հասարակության վստահության կարևորագույն ու հզոր զենքերից մեկն այսօր ձեր ձեռքերում է, ուստի խնդրում եմ, եկեք մեր՝ բուժաշխատողների զենքերի հավաքածուում, ավելացնենք նաև ձեր զենքերը, որպեսզի կարողանանք կանխենք այս կորոնավիրուսային աղետը, որը մոլեգնում է աշխարհում ու ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում բնակվող 6582 մարդու կյանք է խլել․․․
12 %-ի արդյունքն ինձ ապացուցեց, որ ձեր ունեցած զենքերի բացակայությունը կամ սխալ կիրառումը մեր՝ բժիշկներիս, զենքերի հավաքածուում, ամեն վայրկյան միայն բարդացնում է մեր պայքարն նենգ հիվանդության դեմ այս պատերազմում։
Գաղտնիք չէ, որ այսօր հասարակությանը մատուցելու ամենամեծ լծակները պատկանում է 4-րդ իշխանությանը։ Սոցիալական դաշտի ազատությունը յուրաքանչյուրին հասու է դարձել ու բոլորի առջև բացվել է անվերահսկելի հնարավորություն` աշխատելու բաց տվյալների հետ, հանրայնացնելու տվյալներ, որոնք կարիք ունեն ուսումնասիրության, մշակման, համադրման, վերլուծության և նոր միայն հանրայնացման:
Պատրաստ եմ, բժշկական համալսարանի գիտական ողջ ներուժը տրամադրել, որպեսզի միասին կարողանանք հասարակությանը մատուցել միայն հավաստի և փաստերի վրա հիմնված բժշկագիտական տեղեկատվություն։
Հավատացեք մեզ՝ բժիշկներիս, այս կորոնամիֆային տեղեկատվական հոսքերի շրջանում, ձեր՝ լրագրողների, գրագետ աշխատանքն օդ ու ջրի պես անհրաժեշտ է։
Սպիտակ բանակն այսօր պատվով կատարում է իր աշխատանքը: Առաջարկում և խնդրում եմ միացեք Սպիտակ բանակին և այս կորոնամիֆային տեղեկատվական տարափի մեջից միասին դուրս կբերենք միայն գիտական նյութեր և կմատուցենք հանրությանը:
Արդյունքում, կկանխենք կորոնաաղետը, կփրկենք Մարդկանց և կայուն ֆունդամենտ կստեղծենք՝ առողջ սերունդ ունենալու համար։
Հ․Գ․ Երկուշաբթի օրվանից՝ ԵՊԲՀ-ում, ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ ԶԼՄ-ներին մասնագիտական տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Աշխատանքային խումբն ունի հստակ սկզբունք՝ աշխատելու է օբյեկտիվ, արագ, փաստական ու կառուցողական։
Երկուշաբթի կներկայացնենք մասնագետներին և նրանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն 7 օր՝ 24 ժամ»։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…