Սևանա լճում ու նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման համար 2022-ին բյուջեից կհատկացվի 7.5 մլն դրամ:
Այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ ներկայացնելով նախարարությանը հատկացվելիք բյուջեն:
«Սևանա լճում ու նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման միջոցառման համար նախատեսված գումարը կազմում է 7.5 մլն դրամ: Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրմանն ուղղված միջոցառման համար՝ 118 մլն 163 հազար դրամ ընդհանուր գումարով»,- ասաց Պետրոսյանը:
2022 թվականին նախատեսվում է իրականացնել 155 հա ջրածածկ ու ջրածածկման ենթակա տարածքի մաքրում՝ Սևան ազգային պարկի, Մարտունու ու Նորատուսի տեղամասերում: 2021 թվականի պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 միավոր հատուկ տեխնիկա է ձեռք բերվել, նախատեսվում է մինչև տարեվերջ մաքրել 50 հա տարածք: Եվս մեկ միավոր տեխնիկա առաջիկայում ձեռք կբերվի դրամաշնորհային միջոցներով՝ «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի շրջանակներում: 2022-ին ևս 89 հա տարածք նախատեսվում է մաքրել Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի միջոցներով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…