Լրահոս 24/7

ՌԴ ԱԳՆ-ն Ռոբերտ Քոչարյանին համարում է  պոպուլիստական հայտարարություններ անող արտաքին պատվեր կատարող

Երեկ ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրապարակվեց հայտարարություն, որտեղ ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կար նաև այսպես կոչված  «Զանգեզուրի միջանցքի» մասին էժան շահարկումներին։ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում էր՝

«Եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է համարձակորեն հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն այն մասին, ըստ որոնց՝ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են եղել, իբր, «Լեռնային Ղարաբաղի անջատմանը», նրա «հանձնմանը» Ադրբեջանին, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն։ Նման հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում, կատարում են ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ կապ չունեն»։

Հիշեցնենք, որ Հայաստանի՝ Ռուսաստանի պրոտեկտորատ դառնալու մասին դեռևս 2021 թվականի հունվարի 21-ին հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը։

Ստացվում է, որ  ՌԴ ԱԳՆ-ն Ռոբերտ Քոչարյանին համարում է պոպուլիստական հայտարարություններ անող արտաքին պատվեր կատարող։

Քոչարյանի հայտարարությունը՝  Հայաստանի՝ Ռուսաստանի պրոտեկտորատ դառնալու մասին՝ ստորև։

Թիվ 1

Recent Posts

Թորոսյանը գործընկերներին հրավիրել է մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել…

7 minutes ago

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն…

28 minutes ago

Անձը կկանգնի սարքի դիմաց, մատնահետքն ու լուսանկարը տեղում կիրականացվեն. Դավթյան

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում արդեն ներդրված կլինի կենսաչափական անձնագրերի համակարգը։ Այս մասին այսօր «Արմենպրեսում»…

49 minutes ago

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում…

1 hour ago

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին…

1 hour ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ. ՊՆ

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում…

1 hour ago