Իտալական Վենետիկի ոստիկանությունը 950 եվրո տուգանք է սահմանել Գերմանիայից 2 զբոսաշրջիկի նկատմամբ՝ Ռիալտո կամրջի աստիճանների մոտ սուրճ պատրաստելու համար, հայտնում է ВВС-ն:
Հաղորդվում է, որ իրավախախտումը նկատել է անցորդներից մեկը: Նա հայտնել է այդ մասին ոստիկաններին, որոնք էլ տուգանել են զբոսաշրջիկներին, ինչպես նաև խնդրել են նրանց լքել Վենետիկը:
Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն զբոսաշրջիկներին «անքաղաքավարի մարդիկ» է անվանել և հայտնել է, որ քաղաքի հյուրերը պարտավոր են հարգել քաղաքը:
«Շնորհիվ տեղական ոստիկանության նրանք կպատժվեն ու ստիպված կլինեն լքել քաղաքը»,- հայտնել է նա:
Ավելին՝ tert.am