

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյան ընդունել և շնորհակալագրերով է պարգևատրել Վանաձորի «Վիկտոր Համաբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին՝ ուսումնական հաստատությունում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացը գերազանց իրականացնելու և սանիտարահիգիենիկ նորմերը լավագույնս պահպանելու համար:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Լոռու մարզային մասնաճյուղը խստացված ստուգայցեր է պարբերաբար կատարում կրթական կառույցներ և արդյունքների մասին տեղեկացնում մարզային իշխանություններին: Թիվ 25 հիմնական դպրոցը ստուգումների արդյունքում ամենաօրինակելի կրթօջախն է համարվել: Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով դպրոցում օրինակելի կարգուկանոն հաստատելու գործում ունեցած մասնակցության համար շնորհակալագրեր են տրվել դպրոցի գործադիր տնօրեն Անահիտ Ղազումյանին, տնօրենի տեղակալ Լուսինե Սոխակյանին, դասվար Անահիտ Ջահանգիրյանին:
Դպրոցի տնօրենը մարզպետի հետ զրույցում հայտնել է, որ անձնակազմի ավելի քան 90 տոկոսը պատվաստվել է, դպրոցն ունի 857 աշակերտ և այստեղ, աշակերտից մինչև ուսուցիչ, ամեն վայրկյան ուշադիր են սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում: Մարզպետ Արամ Խաչատրյանը կոչ է արել չթուլացնել զգոնությունը, որպեսզի հնարավորինս արագ հաղթահարեն այս հիվանդությունը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…