Գիտություն

ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակը պատրաստ է աջակցել հայ գիտնականների բեկումնային ծրագրերին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) ընդունել է ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունը, որում ասված է.

«Նոյեմբերի 9-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ընդունեց ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակությանը: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) աջակցությամբ:

Հանդիպման մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Արթուր Իշխանյանը և ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզը:

Հանդիպման նպատակն էր տեղում ծանոթանալ նորարարական գաղափարներին և նախագծերին, բացահայտել ապագայում դրանց ֆինանսավորման հեռանկարները: Պատրիկ Ռոուզը ներկայացրեց այցի նպատակները, հանդես եկավ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի և Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի վերաբերյալ զեկույցներով:

Պատրիկ Ռոուզը նշեց, որ պատրաստ են աջակցել «ամենատարօրինակ», նորարարական, ավանդական մտածողությունը կոտրող, բեկումնային ծրագրերին: Նա հրավիրեց հայ երիտասարդ գիտնականներին համագործակցելու և ներկայացնելու իրենց գաղափարները, որոնց իրագործումը թվում է անիրատեսական, սակայն կարող են վերածվել կոնկրետ արգասիքի:

Հանդիպման ժամանակ ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների գործունեությունը և հիմնական հետազոտությունները:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը հայտարարեց. «Մեր կարգախոսն է՝ հետազոտություններում առաջատար փորձի շնորհիվ հասարակության բարգավաճում»: Նա նշեց, որ ինստիտուտը ունի միջագային համագործակցության լայն փորձ, մասնակցել է շուրջ 90 միջազգային նախագծերի իրականացմանը և հրատարակում է տարեկան 70 հոդված գրախոսվող ամսագրերում:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը ներկայացրեց երկրաբանության ոլորտում ԱՄՆ-Հայաստան համագործակցության պատմությունը, ընթացիկ ծրագրերը և հեռանկարները:

Ներկայացրեց հայ-ամերիկյան համագործակցության արդյունքունքները՝ կապված սեյսմիկ, հրաբխային վտանգների, տեկտոնիկայի, երկրաջերմային էներգիայի, ակտիվ գեոդինամիկայի և այլ ուղղությունների հետ:

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը ներկայացրեց տնօրեն Արեգ Միքայելյանը, իսկ ՀՀ ԳԱԱ Օրբելու ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետազոտությունների մասին խոսեց Ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի հետազոտման լաբորատորիայի ղեկավար Արմեն Ոսկանյանը:

Հարց ու պատասխանի ժամանակ գիտնականները կիսվեցին իրենց գաղափարներով: Հանդիպման մասնակիցները վստահություն հայտնեցին, որ համատեղ մտքերի և ջանքերի արդյունքում կստեղծվի արդյունավետ և շարունակական համագործակցություն»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

18 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

30 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

39 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

55 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago