Լրահոս 24/7

Աննա Հակոբյանը հանդիպել է SADA Systems ընկերության նախագահի հետ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ այցելել է Հայաստանում գործող SADA Systems և հանդիպել ընկերության նախագահ և համահիմնադիր  Հովիգ Սաֆոյանի հետ։

Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանը:

SADA Systems-ը ամենաարագ զարգացող ընկերություններից մեկն է, հիմնադրվել է ԱՄՆ-ում։ SADA-ն ապահովում է ամպային տեխնոլոգիաների հետ կապված խորհրդատվություն և համարվում է Google-ի գլխավոր ու հիմնական գործընկերը։

Գրառման մեջ ասված է հետևյալը.

«Բարձր եմ գնահատում պարոն Սաֆոյանի քայլը, որ պատերազմի օրերին՝ հավատալով Հայաստանի ապագային, որոշեց ներդրում անել հայրենիքում և իր ընկերության մասնաճյուղը բացեց այստեղ։ Սա իսկապես լավ օրինակ է և կարող է աշխարհասփյուռ հայերի, արտասահմանյան այլ ընկերությունների համար դառնալ վարակիչ։

Մեր երկրի համար չափազանց կարևոր է համախմբել սփյուռքի մասնագիտական ներուժը՝ համատեղ ուժերով դիմակայելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։

Պարոն Սաֆոյանի հետ քննարկել ենք նաև «Իմ քայլը» հիմնադրամի հետ գործակցության հեռանկարները։ Ընդգծել ենք, որ աշխարհի հետ համահունչ զարգանալու համար պետք է ներդրումներ կատարել կրթության, գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում»։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

6 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

6 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

7 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

7 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

7 hours ago