Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում. նա այցելել է Մոսկվա, Տվեր և Պերմ քաղաքներ: Նոյեմբերի 18-20-ը Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Մոսկվայում: Նա Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է հայ երիտասարդ գործարարներին, քննարկվել են հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր: Հենց այս թեմայի ներկայացումն էլ հանդիսացել է այցի գլխավոր նպատակը:
Զարեհ Սինանյանն այցելել է նաև Մոսկվայի ВДНХ-ի (Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդես) հայկական տաղավար և տնօրեն Արտյոմ Մուսայելյանի ուղեկցությամբ շրջայց կատարել:
Լազարևների անվան դպրոցում նա մասնակցել է համերգային ծրագրի: Այս ամենից բացի` հանձնակատարը հանդիպումներ է ունեցել հայ մտավորականության հետ, այդ թվում մարշալ Բաբաջանյանի թոռնուհի նկարչուհի Յուլյա Մարկոսի հետ: Հայ բժիշկների հետ հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանն ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին փոխանցել է ՀՀ նախագահի կողմից շնորհված մեդալը: Արարողությանն առցանց միացել են ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները:
Մոսկվա այցի վերջին օրվա ընթացքում հանդիպում է անցկացվել Հայ իրավաբանների ասոցիացիայի երիտասարդների, նաև լրագրողների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներկայիս վիճակին առնչվող հարցեր:
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…
Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…