Լրահոս 24/7

Սննդի բոլոր կետերից շրջանառությունից շատ արագ դուրս են բերվել բոլոր կասկած առաջացրած սննդամթերքները․ «Երեմյան Փրոջեքթս»

Վերջին շրջանում երևանյան սննդի տարբեր կետերում արձանագրված թունավորման մի շարք դեպքերի հետ կապված՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Սույն թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ նման իրավիճակ ստեղծվեց նաև մեր ընկերության «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանում։ Հաշվի առնելով սննդային թունավորումների կրկնվող օրինաչափությունները, հնարավոր զարգացումները կանխարգելելու նպատակով՝ մեր ռեստորաններից և սննդի բոլոր կետերից շրջանառությունից շատ արագ դուրս են բերվել բոլոր այն սննդամթերքները, որոնք պատկան մարմինների մոտ կասկած են առաջացրել և որոնցից նույն մարմինների կողմից կատարվել են նմուշառումներ։

Մենք անվտանգ, որակյալ սննդի մատուցման և ռեստորաններում միայն թարմ ու բարձրորակ մթերքներ օգտագործելու ջատագովն ենք։ Մեր ռեստորանների հյուրերն ու մեր ծառայություններից օգտվողները շատ լավ գիտեն, որ բարձրորակ մթերքներով աշխատելը «Երեմյան Փրոջեքթսի» համար եղել է, կա ու կմնա գերակա սկզբունք։ Ուստի, ինքներս ավելի քան շահագրգռված ենք առաջինն իմանալու դեպքի պատճառներն ու հանգամանքները, մենք ակտիվ ներգրավված ենք լաբորատոր հետազոտությունների ամբողջ գործընթացում և հետամուտ ենք լինելու բոլոր խնդիրների բացահայտմանն ու հետևողական լուծմանը։ Այս պահին էլ «Երեմյան Փրոջեքթսը» սերտորեն համագործակցում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ՝ իրականացնելով լաբորատոր անհրաժեշտ փորձաքննությունները։ Մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն առաջնային են մեզ համար. մենք բոլոր տուժած քաղաքացիների կողքին ենք և ցուցաբերում ենք անհրաժեշտ աջակցություն։

«Երեմյան Փրոջեքթսի» ամբողջ թիմի անունից նրանց մաղթում ենք շուտափույթ ապաքինում։Ստուգումների արդյունքներն արդեն հայտնի կլինեն մոտ օրերս, և իմանալուն պես՝ կներկայացնենք հանրությանը։ Իսկ մինչ դա խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից, թեմայի անհարկի շահարկումներից և մեկնաբանություններից, մրցակցային կեղտոտ խաղերից, որոնք կարող են վնասել «Երեմյան Փրոջեքթսի»՝ երկար տարիների արդար ու բարեխիղճ աշխատանքով ձեռք բերված բարի համբավը»։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

8 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

9 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

10 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

10 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

10 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

11 hours ago