Հայտնի է պետական, հասարակական գործիչ Վանո Սիրադեղյանի հուղարկավորության օրն ու վայրը: Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը, իսկ դեկտեմբերի 4-ին` հուղարկավորությունը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի (Թաղման բյուրո) տնօրեն Վահե Խաչատրյանը, որը Սիրադեղյանի հուղարկավորման համար ձեւավորված կառավարական հանձնաժողով անդամ է նաեւ:
«Սիրադեղյանին հուղարկավորելու են իր հայրենի Կոթի գյուղում, իսկ հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում»,-ասաց Խաչատրյանը:
Վանո Սիրադեղյանի մահվան մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 16-ի երեկոյան: Լուրը հայտնել էին նրա ընտանիքի անդամները՝ որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը և կինը՝ Ռուզան Տոնոյանը: Նա 75 տարեկան էր: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սիրադեղյանի ընտանիքին, ցավակցություն հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել:
Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել էր թաղման հանձնաժողով եւ հաստատվել դրա անհատական կազմը: Հանձնաժողովը ղեկավարում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…