Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց Սյունիքի մարզում կառուցվող ճանապարհների ընթացքի մասին տեղեկություն:
«Յոթ ճանապարհներից մեկը՝ Տաթև-Աղվանին, ամբողջովին պատրաստ է, երթևեկելի է: Տաթև-Աղվանիի հիմնական հատվածը Մ2-ին ոչնչով չի զիջում, որոշ հատվածներում նաև լայն է: Մեր գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է, նաև Տաթև-Լծեն ճանապարհը դրա համար է կառուցվում, որպեսզի մենք այդ հատվածը շրջանցենք և ավելի կարճ դուրս գանք դեպի Սիսիան:
Այդ մեկ ճանապարհը, եթե համարենք՝ ավարտված է, 6 ճանապարհների վրա բավականին ակտիվ տեմպով աշխատանքներ են ընթանում: Ձեր հանձնարարությամբ հիմա ևս երեք ճանապարհ ենք դիտարկում: Առաջիկայում այդ երեք հատվածներում նույնպես կփորձենք շինարարական աշխատանքներ սկսել»,- հավելեց Սանոսյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…