Գիտություն

Գիտության ֆինանսավորման ամերիկյան կառույցները տպավորված են Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժով

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի՝ FAST-ի հրավերով ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների համաշխարհային գրասենյակի և ԱՄՆ Բանակի զարգացման հրամանատարության  (DEVCOM) պատվիրակությունները մեկշաբաթյա այցով Հայաստանում էին՝ հայտնաբերելու և ֆինանսավորելու բեկումնային գաղափարներ։

Ինչպես հայտնում են FAST-ից, ամերիկյան պատվիրակությունը հետաքրքրված է հիմնարար գիտական հետազոտություններով, որոնք դուրս են գիտության և տեխնոլոգիաների վերաբերյալ ավանդական պատկերացումներից: Այցի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի գիտահետազոտական ներուժն ու փայլուն գիտական մտքերին հնարավորություն տալ զարգացնելու ոչ ավանդական մտածողություն՝ մոտ ապագայում հրաշալի տեխնոլոգիաներ ստեղծելու հույսով:

FAST-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Հայաստանի գիտական, կրթական և տեխնոլոգիական տարբեր կենտրոններ Երևանում և հարակից մարզերում։ Մասնավորապես, եղել են այցեր Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի Ամերիկյան համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիա, Աշտարակում գտնվող Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ և Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Բյուրականի աստղադիտարան, ԹՈՒՄՈ կենտրոն, ինչպես նաև մի շարք ՏՏ ընկերություններ, այդ թվում՝  Synergy և PicsArt.

Ինչպես հայտնում են FAST-ից՝ այցը բավականին խիտ օրակարգ է ունեցել՝ ներառելով վերոնշյալ կառույցների ղեկավարների, համալսարանների ռեկտորների, դասախոսների և գիտնականների հետ պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներ։ Այս հանդիպումների ընթացքում ԱՄՆ պատվիրակության անդամները ծանոթացել են հայ գիտնականների ընթացիկ հետազոտական նախագծերին ու ձեռքբերումներին, ինչպես նաև ապագա պլաններին ու ձգտումներին:

Ի հավելումն տարբեր կենտրոններ այցերի՝ FAST-ը նաև առանձին հանդիպումներ է կազմակերպել երիտասարդ գիտնականների, ստարտափերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների համար FAST-ի գրասենյակում:

Այցի ընթացքում ուրվագծվել են կողմերի միջև համագործակցության հնարավորությունները: ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակն ու Բանակի զարգացման հրամանատարությունը մտադիր են գործարկել հայ գիտնականներին ֆինանսավորելու երեք հիմնական մեխանիզմ: Առաջինը՝ գիտելիքի փոխանակման և միջազգային համագործակցության նպատակով դեպի ԱՄՆ ճամփորդական դրամաշնորհների տրամադրումն է: Երկրորդը՝ Հայաստանում տարածաշրջանային ու միջազգային գիտական համայնքներին միավորող աշխատաժողովների և համաժողովների անցկացման աջակցությունը, որը կնպաստի գիտական գիտելիքի փոխանակմանը: Երրորդը գիտական ֆունդամենտալ հետազոտությունների ֆինանսավորման հատկացումն է 1-3 տարի ժամանակահատվածով՝ ուղղված հիմնարար խնդիրների ուսումնասիրմանը, որոնք մարտահրավեր են նետում գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում ավանդական մտածողությանն ու գործի դնում նորարարական մոտեցումները գերժամանակից գիտական հետազոտություն իրականացնելու համար:

«Հայաստանն ունի համաշխարհային կարգի գիտական և տեխնոլոգիական նորարարություն ստեղծելու երկարատև պատմություն: Այս փաստն անընդհատ շեշտադրվել է Հայաստանի գիտատեխնոլոգիական ինստիտուտներում մեր այցի ողջ ընթացքում: Բավականին տպավորիչ աշխատանքների ակնատեսը եղանք: Ոգևորիչ էր գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում հիմնարար մարտահրավերներին հասցեագրող նոր մոտեցումներին ծանոթանալը: Հիմնարար հետազոտությունների հանդեպ մեծ հետաքրքրությունն ու անձնական նվիրվածությունը, ինչպես նաև փոփոխություն բերելու անբեկանելի վճռականությունն է բնորոշում այն, թե ինչ հնարավորություններ Հայաստանը կարող է առաջարկել: Մենք անհամբեր սպասում ենք FAST-ի հետ շարունակական ու երկարատև համագործակցությանը՝ աջակցելու հայ գիտնականների առաջարկած հանճարեղ գաղափարներին», – մեկշաբաթյա այցի իրենց տպավորություններով կիսվել են ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի գլխավոր գիտնական Պատրիկ Ռոուզը և ԱՄՆ Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի Հիմնարար և կիրառական հետազոտական թիմի ղեկավար Ջոն Բրեյմը:

«Նման հարթակների և միջազգային համագործակցության ստեղծումը համարելով կարևոր ներդրում՝ FAST հիմնադրամը կշարունակի համակարգել այս ամբողջ գործընթացը և հանդիսանալ կամուրջ հայ հետազոտողների ու ԱՄՆ գործընկերների միջև՝ անելով ամեն հնարավորը, որպեսզի հայ գիտնականների գաղափարները կյանքի կոչվեն»,-մատնանշել է FASTի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը։

ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի և Բանակի զարգացման հրամանատարության ներկայացուցիչներն արդեն անհամբերությամբ սպասում են գալիք տարում պլանավորված իրենց այցին:

Թիվ 1

Recent Posts

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

15 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

27 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

52 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

2 hours ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

2 hours ago