Իր գործունեությունը սկսելով 1960-ականների վերջին` Գագիկ Հարությունյանը կարճ ժամանակում դարձել է հանրապետության գլխավոր վավերագրող լուսանկարիչներից մեկը՝ թղթակցելով տեղական եւ խորհրդային երկրներում լույս տեսնող պարբերականներին։
1970-ականներից աշխատակցելով «Գարուն» ամսագրին՝ նա ձեւավորել է լուսանկարչական պատկերի համարձակ մի նոր ձեւաչափ, որում լուսանկարը հայտնվում էր ոչ թե որպես փաստագրում կամ նկարազարդում, այլ փիլիսոփայական ու քննադատական միտք արտահայտող անկախ արվեստային միջոց։
Իրենց պատմական եւ գեղարվեստական նշանակությամբ բացառիկ են Եվրոպայում եւ Աֆրիկայում Հարությունյանի արած մեծածավալ շարքերը, ինչպես նաեւ Արցախյան առաջին պատերազմը բյուրեղացնող նրա «Ղարաբաղ» պատկերաշարը։
Գագիկ Հարությունյանը խորհրդահայ այն քիչ լուսանկարիչներից էր, որն ունեցել է արվեստային լուսանկարչության անհատական ցուցահանդեսներ:
Խորը հիասթափություն ապրած արվեստագետը 1990-ականների վերջերին ոչնչացրել է իր տպագրած լուսանկարներն ու դադարել ստեղծագործել: Երկար դադարից հետո 2017-ին Երեւանում բացվեց նրա՝ 1970-1995 թվականներին արված լուսանկարների ցուցահանդեսը, որը մեծ արձագանք գտավ։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…