Կրթություն

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը դիմորդների ծնողներին հրավիրում է հանդիպման

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) հանդես է գալիս դիմորդների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված նախաձեռնությամբ և հանդիպման հրավիրում տնտեսագիտական կրթությամբ հետաքրքրված բոլոր դիմորդների ծնողներին։

«Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:30-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում /հասցե՝ Երևան, Նալբանդյան 128/ տեղի կունենա ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հանդիպումը դիմորդների ծնողների հետ։ Հանդիպման շրջանակներում կներկայացվեն համալսարանում առկա մասնագիտությունները, առաջարկվող կրթական ծառայություններն ու հնարավորությունները, ընդունելության գործընթացը, արտերկրում փոխանակային ծրագրերով ուսումնառելու պայմանները, հանրապետության առաջատար կազմակերպությունների հետ համալսարանի համագործակցության արդյունքները»,- հայտնում են ՀՊՏՀ-ից:

Նշվում է, որ հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ և նպատակ ունի ծնողների հետ սերտ հարաբերություններ հաստատելու ճանապարհով դիմորդներին օգնել մասնագիտական կողմնորոշման հարցում։

Ծնողները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց առաջարկները, ստանալու պարզաբանումներ հետաքրքրող հարցերի առնչությամբ։

Թիվ 1

Recent Posts

19 պարեկի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն…

14 minutes ago

Դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝…

36 minutes ago

Թուրքիան կշարունակի անվտանգություն ապահովել Սև ծովում․ Ֆիդան

Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…

53 minutes ago

Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ

Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…

1 hour ago

Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…

1 hour ago

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…

2 hours ago