

Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մարդու հաշմանդամությունը չպետք է դառնա խարանի պատճառ: Նա չպետք է զրկվի իրեն հասարակության լիարժեք անդամ զգալու իրավունքից:
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը խորհրդանշում է հաշմանդամություն ունեցող անձանց համար իրական հնարավորությունների ստեղծման կենսական պահանջի մասին:
Հաշմանդամությունը՝ անկախ տեսանելի կամ ոչ տեսանելի լինելուց, դատավճիռ չէ. մարդու վերաբերյալ ընկալումը չպետք է ձևավորվի նրա հաշմանդամությունով: Փոխարենը՝ պետք է գնահատել յուրաքանչյուրի արժանապատվությունը, ունակություններն ու հմտությունները: Պետությունը պետք է ստեղծի միջավայրային հարմարություններ և խթանի ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացումը։
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները հաճախ պետական մարմինների կամ պաշտոնյաների սխալ տեղեկացվածության կամ խտրական վերաբերմունքի հետևանք են: Պետք է երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը ոչ միայն հաշմանդամության հետ կապված, այլ նաև մյուս բոլոր ոլորտներում որոշումների կայացմանը՝ որպես հասարակության լիարժեք անդամներ, Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ:
Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին, շարունակելու է հետևողականորեն իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առաքելությունը»:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…