Բորիս Ջոնսոնը կդառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը: Պահպանողական կուսակցությունը քիչ առաջ հրապարակեց ներկուսակցական ընտրության արդյունքները:
Իշխող պահպանողականների առաջնորդը դառնում է Բրիտանիայի վարչապետ: Բորիս Ջոնսոնը վարչապետի պաշտոնը կստանձնի վաղը: Ավելի վաղ՝ 2019թ-ի հունիսին, երկրի գործադիր մարմինը ղեկավարող Թերեզա Մեյը Բրեքսիթի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով հրաժարական էր ներկայացրել ։

















