Հայկական Betcostruct ընկերությունը հուլիսի 16-ին Ամստերդամում կայացած iGB Live էքսպոյի ընթացքում գործարկել է HOORY ձայնային օգնական ֆունկցիան, որը բուքմեյքերական ոլորտում խիստ նորարարական մոտեցում է:
Hoory-ն կոչված է օգնելու խաղադրույքներ կատարելու, սպորտային վիճակագրությունների մասին տեղեկանալու և օպերատորի կայքում որոնումներ անելու: Վերծանելով օգտատիրոջ ձայնը, Hoory-ն կատարում է իրեն տրված հրամանները:
«Ժամանակն է խաղային փորձը վստահել այս նորարարական տեխնոլոգիային և թույլ տալ Hoory-ին առցանց կազինոյի հետ փոխգործողությունը տեղափոխել այլ մակարդակ»,- նշել է Betconstruct-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Վիգեն Բադալյանը:
Ավելին՝ panarmenian.net

















