Հայկական ժամանակը գրում է.-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջեւան գնալիս նա ուղղաթիռով չի եղել։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հերքելով մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով է գնացել:
Իսկ ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը՝ երկու օր առաջ՝ հուլիսի 21-ին, Լոռու մարզ կատարած այցի ժամանակ։

















