Գլխավոր
23.07.2019

Իջևանում Հայաստանի պետականությունը քննություն է հանձնում

Իջևանում Հայաստանի պետականությունը քննություն է հանձնում

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԻՋԵՎԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՆՁՆՈՒՄ։ ԻՋԵՎԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ է ՀԱՂԹԻ։

Իջևանում կրքերը հանդարտվել են ժամանակավորապես։ Իջևանի խնդիրը չի լուծվել, և այս պահին չեն երևում դրա լուծման տեսանելի ու արդյունավետ տարբերակներ։ Կողմերը ներկայացնում են իրարամերժ ու փոխբացառելի պահանջներ, ինչը իրավիճակը դարձնում է փակուղային։
Իջևանի խնդիրը միայն առաջին հայացքից ու մակերեսային ընկալմամբ է կապված ծառահատումների կամ անտառի հետ։ Իրականում Իջևանում բախվում են հին և նոր Հայաստանները. մի կողմից՝ հին արատավոր համակարգին, ապօրինությանը սովորեցված քաղաքացիները, մյուս կողմից՝ պետությունը՝ օրինականության պահանջով։

Իջևանի իրավիճակի հանգուցալուծումը նշանային է լինելու, քանի որ դա ըստ էության պետության, պետականության փորձաքարն է, որտեղ իրավականությունն ու օրինականությունը հանդես են գալիս հանցավորության դեմ։ Իջևանում պետության, պետականության պարտությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ ոչ միայն ու գուցե ոչ այնքան իշխանության, որքան հենց պետության համար։

Հայաստանում ավելի քան երկու տասնամյակ գործել է, պետական կառավարման համակարգին զուգահեռ, այլընտրանքային համակարգ, որը հիմնված է եղել ապօրինության, հանցավորության վրա։ Այդ համակարգը գործել է հանրային կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում՝ պետական կառավարման համակարգից մինչև դպրոցներ, ուժային կառույցներից մինչև տեղական ինքնակառավարման մարմիններ։

Այդ համակարգի հիմքում ընկած է եղել իշխանության վերարտադրության դիմաց անօրինականություններ կատարելու ինդուլգենցիաների սկզբունքը, ինչի ականատեսն ենք մենք Իջևանում։
Քաղաքացիները պայքարում են ապօրինություն գործելու իրենց ինդուլգենցիայի համար, որը ստացել են նախկին իշխանությունից։

Նոր իշխանության խնդիրն, այսպիսով, քաղցկեղի նման ամենուր տարածված այդ զուգահեռ, այլընտրանքային համակարգի կազմաքանդումն է, որը բազմաշերտ ու բազմագործոն գործընթաց է և չի կարող իրականացվել միայն ռեպրեսիվ մեթոդներով։ Իշխանությունը պետք է գտնի այդ մարդկանց հետ խոսելու, երկխոսելու ճանապարհներն ու ուղիները, ինչը ամենևին չի նշանակում փոխզիջում անօրինականության հետ։ Իշխանությունը պետք է խոսի քաղաքացիների հետ, քանի որ այդ անօրինական համակարգը, հանցավորությունը նաև ու առաջին հերթին մարդկանց ուղեղներում ու մտածողության մեջ է, որն արմատավորվել է տարիներ շարունակ։

Իջևանում պետք է հաղթեն օրենքը, պետությունն ու պետականությունը։ Բայց դա չպետք է լինի քաղաքացիների պարտության հաշվին։ Որովհետև իրականության մեջ օրենքի ու պետության հաղթանակը հենց նույն այդ քաղաքացիների հաղթանակն է։ Իշխանությունը պետք է եղանակներ գտնի՝ քաղաքացիներին անօրինականության շահառուներից օրինականության շահառուների վերածելու համար։ Այդ իմաստով Իջևանի խնդիրը շատ ավելին է, քան անտառի պահպանությունը։ Իջևանի խնդիրը մեծ հաշվով պետության ու պետականության պահպանությունն է, որովհետև Իջևանում հատվող ծառերը հենց պետության, պետականության ու քաղաքացիականության արտահայտություններ են։

Լրահոս
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան
11:49
Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան
ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց
11:46
ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց
Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
11:28
Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
11:07
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են
11:00
Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են