Լրահոս 24/7

Կարեն Անդրեասյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։

Հանդիպման ընթացքում նախարարն, առաջին հերթին, ներկայացրել է արդարադատության ոլորտի, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և նոր Սահմանադրության մշակման գործընթացը:

Դեսպան Ջոն Գալագերին բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են ժողովրդավարության զարգացմանը։ Գալագերին անդրադարձել է  անաչառ և թափանցիկ ՏԻՄ ընտրությունների անցկացմանն ու պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում արդյունավետ կառավարման և ժողովրդավարության ամրապնդմանը։

Դեսպանը  ներկայացրել է Մեծ Բրիտանիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման ոլորտում իրականացված գործողություններին։

Նախարար Կարեն Անդրեասյանը դեսպանին է ներկայացրել  էլեկտրոնային արդարադատության ոլորտում, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտի թվայնացմանը վերաբերող մանրամասներն ու սպասվելիք բարեփոխումները։

Արդարադատության նախարարն  անդրադարձել է նաև կառավարության ծրագրով ամրագրված «Զանգվածային լրատվության մասին» օրենսդրության բարեփոխումներին, որոնց շրջանակներում նախատեսվում է լրագրողական հանրույթի և այլ շահագրգիռ անձանց հետ քննարկումների կազմակերպում` «Զանգվածային լրատվության մասին» նոր օրենսդրության մշակման նպատակով` ուղղված ոլորտի համապարփակ կարգավորմանը, լրագրողական էթիկայի կանոնների սահմանմանը և դրանց նկատմամբ վերահսկողության գործիքների ներդրմանը։ Այս ոլորտում նախարարը կարևորել է նաև Մեծ Բրիտանիայի ունեցած փորձառությունը։

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման ծրագրերը՝  ընդգծելով ոլորտում Մեծ Բրիտանիայի ունեցած առաջատար փորձառությունը Հայաստանում ներդնելու հնարավորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց և պատրաստակումություն հայտնել շարունակելու և առավել խորացնելու առկա համագործակցությունը: 

Թիվ 1

Recent Posts

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…

10 hours ago

Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…

10 hours ago

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…

10 hours ago

ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…

10 hours ago

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…

10 hours ago

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…

11 hours ago