Այսօր՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 300 նոր դեպք՝ արված 7741 թեստավորումից:
Առողջացել է 202 քաղաքացի, գրանցվել՝ 19 մահվան դեպք:
Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 341.768 դեպք, որից 323.016-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9541 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 7747 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1457 է:
Մինչ օրս կատարվել է 2.427.511 թեստավորում: