Լրահոս 24/7

Սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու նպատակով Արագածոտնի մարզին հատկացվել է շուրջ 48 մլն դրամ

ՀՀ կառավարության նիստում, որին մասնակցել է Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ի թիվս այլ մարզերի ծրագրերի քննարկվել է նաև Արագածոտնի մարզպետարանին ՀՀ պետական բյուջեից գումար հատկատնելու հարցը՝ Մելիքգյուղ, Օհանավան, Ներքին Բազմաբերդ և Շամիրամ համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու նպատակով: 

ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ պետական բյուջեից մարզին հատկացվել է 48 միլիոն 682.9 հազար դրամ, որով կհամաֆինանսավորվեն հետևյալ ծրագրերը. Մելիքգյուղ համայնքի խմելու ջրի ջրագծի հիմնանորոգում՝ 13 միլիոն 338.8 հազար դրամ: 

Ներքին Բազմաբերդ համայնքի ջրամատակարարման ներտնտեսային ճյուղի արտաքին կոյուղագծի վերակառուցում՝ 6 միլիոն 127.7 հազար դրամ: Օհանավան համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում և ասֆալտբետոնե ծածկույթի կապիտալ նորոգում՝ 15 միլիոն 481.6 հազար դրամ: 

Շամիրամ համայնքի 5-րդ փողոցի 2-րդ նրբ․,4-րդ փողոցի 1-ին նրբ․ և 1-ին փակուղի, 3-րդ փողոցի 1-ին նրբ․, 2-րդ փողոցի 2-րդ նրբ․, 1-ին փող․, 1-ին փող․ 3-րդ և 6-րդ նրբանցների ասֆալտապատում՝ 13 միլիոն 734.8 հազար դրամ: 

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

7 minutes ago

Պատրաստ ենք բանակցել ԱՄՆ-ի հետ. ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոմիությունը ԱՄՆ-ին առաջարկել է արդյունաբերական…

22 minutes ago

Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարարի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։ Միջոցառման շրջանակում նախարարը…

42 minutes ago

Մակրոնը կայցելի Գազային ամենամոտ եգիպտական քաղաք

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղը կայցելի Գազային մոտ գտնվող Եգիպտոսի Էլ Արիշ քաղաք։ Այս այցը…

1 hour ago

Առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական ակտիվության միտումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով…

1 hour ago

10604 քաղաքացի ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

2 hours ago