Լրահոս 24/7

Կարեն Անդրեասյանն հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն Իտալիայում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպման սկզբում Նախարարը շնորհակալություն է հայտնել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո զինված ընդհարումները դադարեցնելուն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերացման, ինչպես նաև ռազմագերիներին վերադարձնելուն ուղղված Եվրոպայի խորհրդի և մասնավորապես վերջինիս անձնական ջանքերի համար:

Նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին համապարփակ կերպով ներկայացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները, գերիներին վերադարձնելուց հրաժարվելը, ինչպես նաև փոխանցել նախաքննությամբ հաստատված փաստական տեղեկություններ ու վերապրածների վկայություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և հայրենադարձված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների, այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, բռնի անհետացման բազմաթիվ դեպքերի, արտադատական սպանությունների և ապօրինի դատավարությունների վերաբերյալ մանրամասները: Կարեն Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարին խնդրել է շարունակել գործարկել ԵԽ շրջանակներում առկա բոլոր կառուցակարգերը հայ գերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու համար:

Հանդիպման ավարտին նախարարը գլխավոր քարտուղարին է ներկայացրել նաև արդարադատության ոլորտի լայնածավալ բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունները:

Համաժողովի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ անդամ երկրների իր գործընկերների հետ: Իռլանդիայի արդարադատության վարչության պետական նախարար Ջեյմս Բրաունի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական քաղաքականության մշակման ոլորտում Իռլանդիայի առաջատար փորձառությունը և ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումների շրջանակներում հետագա համագործակցության խորացման հնարավորությունները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ին մասնակցել է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին:

Թիվ 1

Recent Posts

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

10 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

50 minutes ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

1 hour ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

2 hours ago