Երաժշտություն
21.12.2021

Մանկական Եվրատեսիլ 2022-ը՝ Հայաստանում

Մանկական Եվրատեսիլ 2022-ը՝ Հայաստանում

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտնում են, որ դեկտեմբերի 19-ին Փարիզում տարած հաղթանակի շնորհիվ՝ 20-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը հաջորդ տարի տեղի կունենա Հայաստանում։

14-ամյա Մալենայի «Քամի քամի» երգը հաղթեց 19-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում՝ ստանալով 224 միավոր: Գլխավոր մրցանակի համար պայքարում էին 19 երկրի ներկայացուցիչ:

Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է մրցույթում։ 2022 թվականին Հայաստանը երկրորդ անգամ կհյուրընկալի Մանկական Եվրատեսիլը:

Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալը իր խոսքում նշել է․ «Հայաստանի հետաքրքիր, բարձրակարգ և ժամանակակից կատարողը նոր նշաձող սահմանեց մրցույթի համար։ Հայաստանի ոգևորությունը մրցույթի հանդեպ անսահման է, և մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հաջորդ տարի ցանկություն է հայտնել հյուրընկալելու 20-րդ Մանկական Եվրատեսիլը։ Անհամբերությամբ սպասում ենք նրանց հետ համագործակցությանը, որպեսզի միասին կազմակերպենք յուրահատուկ շոու, որը հոբելյանական է»։

Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր տնօրեն Նոել Քարանը հավելել է․ «Անչափ ոգևորված ենք այս շաբաթ Փարիզում Հայաստանի տարած երկրորդ հաղթանակով և շնորհավորում ենք Մալենային ու Հանրային հեռուստաընկերության աշխատասեր պատվիրակությանը շլացուցիչ հաղթանակի կապակցությամբ։

Ողջունում ենք մեր ԵՀՄ-ի հայաստանյան անդամի՝ 20-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը հյուրընկալելու պատրաստակամությունը և սպասում փայլուն համագործակցության ԵՀՄ-ի և Հանրային հեռուստաընկերության միջև գալիք ամիսներին»։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշել է․ «Երգի պրեմիերայի առաջին իսկ րոպեներից մենք հավատում էինք Մալենայի հաղթանակին՝ տեսնելով եվրոպացի երաժշտասերների բուռն արձագանքը, հետևաբար և անհամբերությամբ սպասում՝ հյուրընկալելու նաև այս մասշտաբային միջոցառումը Հայաստանում: Մեր հայրենակիցները մեծ ոգևորությամբ ընդունեցին Հայաստանի վերադարձը եվրատեսիլյան ընտանիք, ավելին՝ անհամբեր սպասում են այս տպավորիչ միջոցառումը մեր երկրում հյուրընկալելուն: Բարի գալուստ Հայաստան»։

Մանկական Եվրատեսիլ 2022 մրցույթի անցկացման ամսաթիվը և վայրը կհաստատվեն մոտակա ամիսներին։

Լրահոս
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
15:37
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
15:17
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
14:58
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
14:44
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
14:32
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
14:09
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
13:46
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին
13:32
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին