X
Մենք սոց. ցանցերում

Արժեքներ

Աղտոտված արագիլները սովի են մատնված

Արարատյան արագիլների աղտոտման առեղծվածը դեռ չբացահայտված՝ մասնագետները մեկ այլ առեղծվածի են հանդիպել։ Աղտոտված արագիլները, պարզվում է, հիմա էլ իրենք իրենց փետուրների վրա ցեխ են քսում։

Արարատի մարզում աղտոտված արագիլների թիվը վերջին օրերին ավելացել է։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանը Sputnik Արմենիային պատմեց, որ նման եզրակացության են հանգել Արարատի մարզի Հովտաշեն գյուղում ու հարակից տարածքներում դիտարկումներ իրականացնող մասնագետները։

«Այսօր լույսը բացվել է՝ այստեղ ենք եղել, առվոտյան ժամը 5-ին փորձել ենք հետևել, թե ուր են գնում, որտեղ են մտնում, որ սևանում են։ Ուրեմն՝ գնացել են, իջել Հրազդանի ափին, մենք մի 100 մ հեռավորությունից հեռադիտակով հետևել ենք. իրենք իրենց վրա ցեխ էին քսում»,– պատմեց Բադալյանը։

Արագիլների` նման անբնական պահվածքը նկատելով, տեսչության աշխատակիցները դիմել են լաբորատորիա, այդ ցեխից նմուշառում է կատարվել` դրա բաղադրությունը և արագիլների՝ նման վարքի գաղտնիքը բացահայտելու համար։

Նմուշառում է արվել նաև տեղանքի ջրային տարածքներից, այդ թվում` Հրազդան գետից, բայց փորձաքննությունների արդյունքներն առայժմ չեն ստացվել։
Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը ևս արդեն շուրջ 10 օր պարբերաբար այցելում է Հովտաշեն` պարզելու արագիլների աղտոտման առեղծվածը։

«Ես կասկածում եմ, որ յուղոտվել են ինչ-որ տեղ, յուղոտվելուց հետո փոշին հավաքվել է յուղի վրա ու պնդանալով՝ մնացել փետուրների վրա։ Աղտոտման պրոցեսը մենք չենք նկատել, դրա համար էլ ոչ ոք չի կարող ասել, թե դա ինչպես է եղել»,– ասաց Ղասաբյանը։

Ավելին՝ armeniasputnik.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս