Կրթություն

Հայաստանում 2021 թվականին վերանորոգվել է շուրջ 88 դպրոց, ավելի քան 30 դպրոց ապահովվել է նոր գույքով

ԿԳՄՍ բյուջեով 2021 թվականին տարբեր ծրագրերով կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է եղել շուրջ 88 դպրոց, ավելի քան 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են իրականացվել՝ չհաշված լաբորատոր սարքավորումների և գույքի գնման աշխատանքները։

Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ միայն համակարգչային հագեցվածության տեսանկյունից 2020 թվականի ընթացքում ‹‹Կրթության բարելավում›› ծրագրով համակարգչային սարքավորումներ են տրամադրվել ընդհանուր առմամբ 305 ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հեռավար դասընթացներ անցկացնելու նպատակով 101 ուսումնական հաստատություններում տեխնիկապես կահավորվել է մեկական դասասենյակ, ինչպես նաև 99 ավագ դպրոցների տրամադրվել է կոնֆերանս տեսախցիկ:

Իսկ 2021-ին 272 հանրակրթական ուսումնական հաստատությունների տրամադրվել է մեկական պրոյեկտոր, որոնցից 259-ին՝ նաև մեկական դյուրակիր համակարգիչ: «Ինչ վերաբերում է բնագիտական լաբորատորիաներին, ապա 107 ավագ դպրոցների բնագիտական առարկաների գծով տրամադրվել է ընդհանուր առմամբ 335 լաբորատորիա: Ներկայում ընթացքի մեջ է Տավուշի մարզի 80 դպրոցների համար լաբորատորիաների մատակարարումը՝ նոր չափորոշիչների փորձարկմանն ու ներդրմանն ընդառաջ։ Տարեվերջին կառավարությունը նաև կայացրեց որոշում Կապան խոշորացված համայնքի բնակավայրերի դպրոցներում ստեղծելու 14 ինժեներական լաբորատորիա»,-ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ 2021թ. փետրվարին կառավարությունը հաստատեց Հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որը հիմնված է կարողունակությունների վրա՝ ամեն կրթական աստիճանի համար սահմանելով հստակ վերջնարդյունքներ։ Նախատեսվում է էապես բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, ուսումնական գործընթացը դարձնել առավել երեխայակենտրոն՝ հրաժարվելով անբավարար գնահատման շեմից, միավորային գնահատումը լրացնելով ոչ միավորային և ձևավորող գնահատմամբ, վերանայելով առարկայակենտրոն ուսումնական պլանները՝ ի շահ ամբողջական և ինտեգրված ուսուցման։

Անդրեասյանը կարևորեց նաև այն, որ այս տարի փորձարկվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը։ Ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է 996 ուսուցիչ, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,8 տոկոսը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, կստանա 30-50 տոկոս հավելավճար: Ուսուցիչներին տրվել են հավելավճարներ՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար։

«Ասեմ,որ տարվա ընթացքում վերսկսվել է ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստման գործընթացը, որն էապես փոխվել է։ Մասնավորապես, երաշխավորվել են 48 կազմակերպություն և շուրջ 30 դասընթաց։ Ուսուցիչները հնարավորություն են ստացել ընտրելու կազմակերպություններից որևէ մեկը, կամ դասընթացների միջոցով ինքնուրույն հավաքելու կրեդիտներ, դիմելու և ատեստավորվելու։ Ատեստավորման գործընթացում կրճատվել է թղթաբանությունը, ներդրվել են թվայնացման բաղադրիչներ։ Ավելի քան 7000 ուսուցիչ վերապատրաստվել է, ներկայում ընթանում են պարտադիր ատեստավորման գործընթացները տարածքային և հանրապետական հանձնաժողովների կողմից։ Գալիք տարի կատեստավորվի շուրջ 14000 ուսուցիչ»,-ասաց Անդրեասյանը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ մշակվել է ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման հայեցակարգ, որով նախատեսվում է հիմք դնել ուսուցչի կարողունակությունների սահմանմանը և մասնագիտական զարգացման կարիքների գնահատման հիման վրա տարբերակված մոտեցմանը։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

51 minutes ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

1 hour ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago